14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Յապոնչիկն է եղել, Սվո Ռաֆը, էջմիածնեցի Հարութիկը…

Օրերս Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ կրակոցներ էին հնչել, և ըստ որոշ տեղեկությունների` այդ կրակոցների հեղինակները քրեական հեղինակություններ են եղել:

Սակայն Henaran.am-ի հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանը նշեց, որ նրանք քրեական հեղինակություններ չեն եղել: ”Դրանք խուժան են, իրար վրա կրակել են անձնական հաշիվներով, ինչ քրեական հեղինակություն”,-ասաց նա:

”Քրեական հեղինակություն Յապոնչիկն է եղել, Սվո Ռաֆը, էջմիածնեցի Հարութիկը հայերից, բայց ոչ ամեն մի Արայիկ: Այդպիսի դեպքեր շատ են լինում և պետք է զգույշ լինել”,-հորդորեց քրեագետը:

Նրա խոսքով` այսօր ամեն մեկն իրեն քրեական հեղինակություն է համարում: 

”Չի կարելի այդպիսի կոչումներ տալ, առանց այն էլ աշխարհը տապակվել է իր այլանդակություններով: Դա քրեական աշխարհի հետ կապ չունի, սոված մարդիկ են, սոված աշխարհում նման բան են արել”,-եզրափակեց Գալոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ