23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ավիաընկերությունը ուղեւորին մոռացել է ինքնաթիռի մեջ

ԱՄՆ-ում ինքնաթիռում մոռացել են քնած ուղեւորին, ով մեկնում էր Կալիֆորնիա: Թոմ Վագոները Լուիզիանայից թռչում էր Կալիֆորնիա: Ինքնաթիռի անձնակազմը Տեխասում պետք է այլ ինքնաթիռ տեղափոխվեր: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Տեխասում, Թոմը քնած է եղել: Երբ արթնացել է, տեսել է, որ միայնակ է մութ ինքնաթիռում:

Տեսնելով, որ դռները փակ են եւ ինքը չի կարող դուրս գալ ինքնաթիռից` տղամարդը զանգահարել է իր ընկերուհուն: Աղջիկը մտածել է, որ ընկերը գժվել է, սակայն այնուամենայնիվ, զանգահարել է ավիաընկերության աշխատակիցներին:

Կես ժամից եկել են ավիաընկերության աշխատակիցները եւ ազատել տղամարդուն, ով ուշացումով թռել է Կալիֆորնիա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ