08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին: Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:             ՌԴ կողմը, բացի առաջին […]

Ալիևի նման ընտրությունը մեզ ձեռնտու է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը facebook-յան իր էջում անդրադարձել է ադրբեջանական նախագահական ընտրություններին: ”Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների խիստ քննադատությամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վկայում է քվեարկության օրը լուրջ խնդիրների, քարոզարշավի ընթացքում կոպիտ խախտումների մասին:  Գոնե այսքանից հետո ոչ լեգիտիմ Ալիևը կհանգստանա, և Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները կընթանան ավելի […]

Յուրի Վարդանյանը մեդալներ է շնորհել ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի անդամներին

 Հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա է գտնվել ՀՖՖ-ի  կազմակերպած  ”Արարատ 73” -ի  հոբելյանական հաղթանակներին նվիրված միջոցառմանը: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառապանծ  հաղթանակների առթիվ կազմակերպված երեկոյին ներկա են եղել  ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն  Հայրապետյանը […]

Հայաստանը ժամանակին ուշքի եկավ. Պուտինի խորհրդական

“Էխո Մոսկվի” ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով  լրագրողի հարցին, թե` Հայաստանը Ռուսաստանի հետ տարբեր կառույցների անդամակցելու պատրաստակամություն է հայտնում, սակայն մյուս կողմից` հայացք է նետում դեպի Եվրոպա եւ Արևելյան գործընկերություն, Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը ասել է, որ ի տարբերություն Ուկրաինայի` Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ եւ դաս տվեց իր կառավարությանը: “Հայաստանի պարագայում նույն իրավիճակն է, ինչ […]

Նույն երգն ենք լսում

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով, ասել է. “Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի եւ այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության […]

Սերժ Սարգսյանը Սփյուռքի նախարարությունում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դիտել է նաև Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը: Նախարարության […]

Քննարկվել է ”Զվարթնոց” օդանավակայանի շենքի հարցը

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:  Օրակարգում եղել է երկու հարց՝ ”Զվարթնոց” օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և ”Փաստաբանների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և ”Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

 Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-ին Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր: Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը, […]

Արմեն Սարգսյանը` Սերժ Սարգսյանի իրավահաջո՞րդ /վիդեո/

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակվելուց լուրեր են շրջանառվում, որ նա նաև ՀՀ նախագահի հաջորդ թեկնածուն է լինելու: Henaran.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այս լուրերին: Նրա պատասխանը` տեսանյութում:

Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի է

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2013թ.արժանացել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), որը պետք է ապահովի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հեղինակավոր այս մրցանակի հավակնորդների թվում էին պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, կոնգոյաբնակ բժիշկ Դենիս Մակվեգը, ով հազարավոր բռնաբարված ու քաղաքացիական պատերազմի ժամանակ կտտանքների ենթարկված կանանց է բուժել եւ այլոք:  Հարկ է նշել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված