21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են. քաղաքապետարան

Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են, տեղեկացնում են Երեւանի քաղաքպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման  աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12 – ի լույս 13 – ի գիշերը: 

Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:

Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթևեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 230 տոննա աղ և շուրջ 480 խ/մ ավազ: Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենամեխանիզմ` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան:

Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ