06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ժողովրդի ցանկացած նախաձեռնություն ինտենսիվ կերպով արհամարվում է իշխանությունների կողմից”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նախախորհրդարան” նախաձեռնության հիմնադիր անդամները ամփոփեցի իրենց 1 ամյա գործունեությունը և խոսեին հաջորդ փուլին անցնելու մասին:

“Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ ներկայումս Ծրագրի առաջին` նախապատրաստական փուլի հիմնական աշխատանքը մոտենում է ավարտին , ինչպես նաև նկատի ունենալով , որ Հայաստանի գաղութացումը և համակարգային ճգանաժամը նոր թափ են առնում` իր առաջ ունենալով ազատ Հայաստանի տեսլականը` ելքի լուծումներ է առաջարկում”,-նշեցին շարժման անդամները:

Նախաձեռնության հիմնադիր անդամ Գարեգին Չուգասզյանը նկատեց, որ շարժման անդամների թիվը օրեցօր ավելանում է և դա նկարագիրն է ժողովրդի վատագույն վիճակի:

“Էս երկրում ամեն բան արդեն այնքան վատ է, որ ժողովրդի ցանկացած նախաձեռնություն ինտենսիվ կերպով արհամարվում է իշխանությունների կողմից : Գազի, լույսի , տրանսպորտի սակագների հետ կապված մեզ այնքան են ստել, որ արդեն հարց է ծագում սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի Մաքսային միությանը միանալու հայտարարությունը հերթական ստերի շարքում չէ՞արդյոք”,-նկատեց շարժման անդամ Հրանուշ Խառատյանը:

Նախախորհրդարանի անդամները փաստեցին, որ իրենց մշակած ծրագրի համաձայն հաջորդ փուլում նախատեսվում է ձևավորել  ապագա հայկական պետության օրենսդիր մարմինը ` 65 անդամից բաղկացած հիմնադիր խորհրդարանը, որը հետագայում պիտի ստեղծի Անցումային կառավարություն:

“Նախախորհրդարան”-ը մեկնարկում է շաբաթօրյա երթեր, որի նպատակը մարդկանց իրենց ծրագրերի մասին իրազեկելն է:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը  փաստեց, որ միայն Երևանում իրենց շարժումը ունի մոտ 2 հազար անդամ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ