08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

“Կոմայգու աղջիկները” ոստիկանության ավտոմեքենաներում են. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է “կոմայգու” խնդրին: Մարիամ Գրիգորյանը, որը բնակվում է այգու հարակից տարածքում, թերթի հետ զրույցում նշեց, որ շենքի բնակիչները պարբերաբար դիմում են ոստիկանություն. “Երեկոյան ժամերին ընդհանրապես այգու կողքով անցնել չի լինում: Հատկապես ամռանը սարսափելի է լինում: Զբոսնելն անհնար է դառնում: Էլ չեմ ասում, որ շատերի պատշգամբը ուղիղ նայում է այգուն: Էլ գոլդ համարանիշերով […]

Սուջուխ-բաստուրմայի փոխարեն՝ ծխախոտ. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Եվրոպայում բնակվող հայաստանցի հայերին երբ հարցնում ես ի՞նչ բերեմ, ավանդական հայկական լավա­շի, “բաստուրմա-֊սուջուխի” ու կոնյակի անուն շեն տալիս, ասում են՝ եթե կարող ես, մի բա­նի տուփ ծխախոտ բեր: Եվրո­պական շատ երկրներում ծխա­խոտի գինը բավականին բարձր է, անգամ տեղացի քաղաքացի­ների համար, եւ ընտանիքում եթե կինն էլ, տղամարդն էլ ծխող են, ապա լուրջ հարված է […]

Կփոխվե՞ն ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները. Հայկական ժամանակ

ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը  կառավարության  հինգշաբթի օրվա նիստում հայտարարել է. “Հիմա  պետք է մտածենք նաեւ, որ պետական պաշտո­նատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել մի­ջազգային չափանիշնե­րին: Այդ բարեփոխմանը եւս մենք պետք է անդրա­դառնանք”: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վարչապետի այս հայտարարու­թյունը բավական ուշագրավ է մանավանդ հաշվի առնելով, թե  ինչ պաշտոնյաներ են ընդգրկ­ված […]

Ամիրխանյանը անի, չանի՝ մասնակցելու են. Ժամանակ

Ըստ “Ժամանակի”  Կոմպոզիտորների միության շուրջ բարձրացված աղմուկը շարունակվում է: Բացի միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին ուղղված 42 կոմպոզի­տորների եւ երաժշտագետների արտա­հերթ համագումար անցկացնելու դիմում-պահանջից,  նրանք նշում էին, որ Ռո­բերտ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները, որ նա լեգիտիմ նախագահ չէ, քանի որ 2009-ին ավարտվել են նրա լիազորությունները, եւ համագումար չի անցկացվել,  այժմ էլ 30 երիտասարդ կոմպոզիտորներ են […]

Գառնիկիչի թեւի տակ. Հրապարակ

Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ  աշ­խատանքից ազատման դի­մումներ են ներկայացրել Շի րակի, Սյունիքի, Գեղարքունիքի դատախազները, ինչպես նաեւ էրեբունու դատախազ Համլետ Զաքոյանը: Ըստ թերթի  նրանք բոլորն Էլ համարվում են Աղվան Հովսեփյանի կադ­րերը, որոնց հետ Կոստանյանը դժվար թե լեզու գտներ: Սա­կայն Աղվանի հետեւից գնա­ցողներն անգործ չեն մնա: Գառնիկիչը նրանց բոլորին կր­կին կհավաքի իր թեւի […]

ՕԵԿ նախագահը վաճառվող քաղաքական գործիչ է, Ժողովուրդ

“Ժողովուրդը” շարունակում է ներկայացնել “Վիկիլիքս”-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Այս անգամ թերթն անդրադարձել է “Օրինաց երկիր” կուսակցության փոխխագահ Հեղինե Բիշարյանի եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպմանը: Փաստաթուղթը հեղինակել է այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսը: 2008թ. նախագահական ընտրություն­ների թեման քննարկելիս Բիշարյանը պատմել է, որ նախընտրական շրջանում իրենք ակտիվ բանակցությունների մեջ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի […]

Յուրի Վարդանյանի միջազգային կոչումը. Հայկական ժամանակ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում “Արա­րատ 73”-ի լեգենդար ֆուտբոլիստները արժանացել են տարբեր մրցանակների, կոչումների, դրա­մական պարգեւների: Իր յուրահատուկ պարգեւներով ըստ “Հայկական ժամանակ”-ի, առանձնացել է ՀՀ սպորտի ու երիտասարդու­թյան հարցերով նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս նախարարության ոսկե մեդալներով է  պարգեւատրել թիմի մարզիչներին, իսկ “Արարատ 73”-ի 60-70 տարեկան վետերան ֆուտբոլիստնե­րին շնորհել է “Հայաստանի միջազգային կարգի սպորտի […]

Սահակյանը իրեն լավ է զգում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող նշանակվել, քանի որ դատավորի աշխատանքի ստաժ չունի: Վերջինիս մանկության երազանքն է գլխավոր դատախազ նշանակվելը կամ իր նախկին՝ արդարադատության նախարարի պաշտոնին վերադառնալը: Եթե Հրայր Թովմասյանին տանեին վճռաբեկ, եւ Դ. Հարությունյանը նշանակում ստանար, կանաչ լույս կվառվեր Հովհաննես Սահակյանի առաջ, ով կդառնար ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որին, ըստ ՀՀԿ […]

Ազգի հաղթանակն է. Մխիթարյանը շնորհակալ է

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը  Հայաստան – Բուլղարիա խաղից հետո կիսվել է իր զգացողություններով: ՛՛ Թող բուլղարացիները տեսնեն, թե ուր են եկել եւ թող մեզանից կուլտուրա սովորեն: Նույնիսկ 1-1  հաշվի ժամանակ վստահ էի, որ կհաղթենք, մեր տղաների աչքերում կրակ էի տեսնում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր եկել էին եւ նույնիսկ նրանց, ովքեր երկրպագում էին […]

Գոլս ուշացած չէր. Յուրա Մովսիսյանը կիսվել է տպավորություններով

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր կարծիքն է արտահայտել բուլղարացիների նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ:՛՛Սա մեզ համար կարեւոր հաղթանակ էր: Երկար էինք սպասել այս հաղթանակին, քանի որ սեփական հարկի տակ միավոր չէինք վաստակել: Մենք հավատում էինք, որ կհաղթենք եւ հաղթեցինք: Մնացած թիմերին էլ խորհուրդ կտամ մեզ հանդիպումներից առաջ քիչ խոսել:  Գոլս ուշացած չէր, նորմալ ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված