08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արգամիչը պարգեւատրեց Նիկողոսյանին

Երեկ հոկտեմբերի 11-ին,  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգեւատրվեց ՀՀ Ազգային ժողովի “Պատվո Մեդալով”` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:

“Նախախորհրդարան”-ի անդամներին սպառնում են/վիդեո/

Այսօր “Նասխախորհրդարան” նախաձեռնության անդամները տարածել են տեսանյութեր, որտեղ պատմում են իրենց նկատմամբ իրականացվող սպառնալիքների մասին:Այս միջոցով նրանք զգոնության կոչ են անում պատկան մարմիններին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինքնասպանություն Գավառում

Henaran.am-ի տեղեկություններով, Գավառում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Գրիգոր Լուսավորիչ փողոցի իր տան նկուղում, երեկ կեսօրին գտել են 53-ամյա կնոջը կախված վիճակում: Նրա անունը Գայանե է: Այլ տեղեկություններ չհաջողվեց ճշտել:

Հին Երեւան. հայացք ապագայից

Էրեբունի-Երեւան 2795 տոնակատարոթյան շրջանակում երեւանցիներին եւ մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ եւ Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել “Հին Երեւանը. Հայացք ապագայից” լուսանկարների ցուցադրությունը: Երեւան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչեւ դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական […]

՛՛Շատ հիասթափված ենք՛՛.Իվելին Պոպով

Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովը sportal.bg-ի լրագրողի հետ  խոսել է Հայաստան – Բուլղարիա հանդիպման մասին:՛՛Խաղի մասին չեմ ուզում խոսել, շատ ենք հիասթափված, որովհետեւ խաղի ելքը մրցավարը վճռեց:Եթե մենք խաղաինք առաջին կեսում այնպես, ինչպես երկրորդ կեսում խաղացինք, ապա կհաղթեինք առանց խնդիրների: Առաջին խաղակեսում լավ պահ բաց թողեցի, բայց երկրորդ կեսում կարողացա խփել իմ գնդակը: Շնորհակալ եմ […]

Ծխելու դեմ պայքարում ամենալավ օգնականը…

  Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը  այսօր հոկտեմբերի 12-ին՝ ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը,խոսեց ծխախոտի բաց առևտրի հոգեբանական հետևանքների մասին: ՛՛Ծխելը կապված է ֆիզիկականի հետ, և այս կախվածությունը ավելի շատ է քան ալկոհոլի դեպքում: Քանի որ ամեն օր էս ծխում: Մարդը ասենք, որ իմանա որ քաղցկեղ ունի միանգամից ճմրթում և շպրտում է տուփը և այլևս […]

“Հանրապետականը” միշտ հաղթող պիտի լինի` Աշոտի նպատակը /վիդեո/

“Քաղաքականությունից չեմ հեռացել, ուղղակի առժամանակ առանձնացել եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը: Վերջինիս խոսքով` կգա այն ժամանակը, երբ “Հանարապետականի” մասին  բացասական չեն խոսի եւ այն կլցվի դրականով: “ՀՀԿ-ն միշտ հաղթող պետք է լինի”,-ասաց Հ. Նավասարդյանը: Ոչ միայն Հանրապետականը, այլ բոլոր ուժերը պետք է լծվեն ժողովրդի բարեկեցության գործին: “Չպիտի ասենք “Հանրապետականը” […]

Վթարի հետեւանքով զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գեւորգի Գալստյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Տոնը խանգարեց ասուլիսին

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր չներկայացավ նախապես կազմակերպած մամլո ասուլիսին: Ասուլիսի թեման “Զվարթնոց” օդանավակայանի շենքի քանդելու և շենքի վարձակալած կողմի վարած քաղաքականությանն էր առնչվում: Մկրտիչ Մինասյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ ասուլիսին չի եկել սկզբում խցանման, հետո էլ կենտրոնի ճանապարհների փակ լինելու պատճառով:

Սպասվում է փոփոխական եղանակ

Եղանակը՝ Հայաստանում Հոկտեմբերի 12-14-ին հանրապետության տարածքում սպասվում է ամպամածության ավելացում, 12-ին ամենուրեք մեծ մասամբ արևային, առանց տեղումների:  Հոկտեմբերի 13-14-ին հանրապետության մեծ մասում ամպոտ, բայց առանց տեղումների, միայն օրվա 2րդ կեսին առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ:  Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին չի փոխվի, հոկտեմբերի 13-ին ցերեկն արևելյան շրջաններում մի փոքր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված