09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի լուսանկարը պարտադի՞ր է

Ուժային կառույցներից մեկի աշխատակիցը Henaran.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ միայն իր աշխատասենյակում է կախված ՀՀ նախագահի լուսանկարը, եւ բոլորը այդ փաստին մի տեսակ են վերաբերում:

Ի դեպ, վերջինս հիշեցրեց նաեւ մամուլում հրապարկված այn տեղեկությունը, թե ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախագահի լուսանկարներ է պատվիրել աշխատասենյակներում կախելու նպատակով:

Արդյո՞ք պարտադիր է պետական հաստատությունների աշխատասենյակներում ունենալ ՀՀ նախագահի լուսանկարը: Հարցը պարզելու համար Henaran.am-ը դիմեց շատ ատյանների` զանգահարեցինք՝ սկսած Ազգային ժողովի քարտուղարությունից մինչեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության արարողակարգի բաժին:

Թերեւս ոչ մեկը տեղյակ չէր եւ փորձեցինք հարցի պատասխանը ստանալ ՀՀ նախագահի նստավայրից: Այստեղից էլ մեր աղբյուրը պարզաբանեց, որ նման որոշում կամ ենթաօրենսդրական ակտ չկա:

“Պարզապես հարգանքի նշան է երկրի առաջնորդի լուսանկարը կախել աշխատասենյակներում: Եվ պարտադրանք որեւէ կառույցի հանդեպ չի կարող լինել “,-նշեց մեր զրուցակիցը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ