29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հանդիպում Տրանսպորտի վարչությունում՝ Սարի Թաղի խնդիրների լուծման նպատակով

Մայրաքաղաքի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար: Տիկին Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կյանքի կոչել նշված խնդիրների լուծման առաջարկները: Քաղաքապետի պատասխանը չգոհացրեց […]

Ազգային հավաքականի ֆուտբոլիստների խնդրանքը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել իր աշխատանքը ազգային հավաքականում: ՛՛Մենք հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ նա հրաժարվեր իր որոշումից: 4 տարի դժվար ճանապարհ ենք անցել, կարողացել ենք համերաշխ թիմ ստեղծել, լինել միասնական, պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր թիմի […]

11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի

Վայոց Ձորի մարզի Մալիշկա  գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի: “Ունեմ երիկամների լուրջ խնդիրներ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին […]

Ինչ դիտողություններ է ունեցել ՀԱԿ-ը ԱԺ նախագահի առաջարկի մասին

՛՛Ընդհանրապես ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահն է որոշում պատվիրակությունների ձևավորման կարգը,  սակայն մինչև հիմա այդ կարգը որոշված չէր, և հիմա վերջապես փորձ է արվում դա որոշելու: Ներկայացվել է երեք նախագիծ, քննարկել ենք, ներկայացրել ենք մեր դիտողությունները, բայց վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ԱԺ նախագահ […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին: Աշխատանքային այցը Սերժ Սարգսյանն սկսել է Եղվարդ քաղաքի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից: Հանրապետության Նախագահն այստեղ շրջայց է կատարել ընկերության հիմնած գործարանի արտադրամասերում, ծանոթացել իրականացված […]

Անդամգրվում են Անիի կուսակցությանը

“Բարոյականությունը ոչ որոշվում է մարդու հագուստով, ոչ էլ կարճ շրջազգեստով:Կինը բնության ստեղծագործության գլուխգործոցներից մեկն է: Եթե կինը ճաշակի սահմաններում դրսևորում է բնության կողմից իրեն տրված գեղեցկությունը՝ դա միանշանակ գովելի է”,-Henaran.am-ին ասաց “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով նպատակ ունի հասարակությանը ձերբազատել “տգիտության քողից”, քանի որ մի ստվար մասը չի հասկանում, որ բարոյականությունը երկար շրջազգեստի հետ […]

Հովիկ Աբրահամյանի առաջարկը ՛՛Ժառանգության՛՛ դեմ է. Զ. Փոստանջյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որում քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը: Henaran.am-ի հետ զրույցում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոբ մասնակցել է այս նիստին, ասաց, որ պատվիրակությունների ձևավորման կարգի փոփոխությունը միտված է հենց ՛Ժառանգության՛՛ դեմ: ՛՛Ներկայացված նախագիծը ուղղակի ավտորիտար ռեժիմին բնորոշ […]

Հակառակորդի կրակոցներից զինվոր է մահացել. կան վիրավորներ

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., […]

ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշեց, որ Եվրոպայում Հայաստանի […]

Բարաք Օբաման օգնել է հղի կնոջը /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ մի հղի կին գրեթե կորցրել է գիտակցությունը, սակայն նախագահը ժամանակին նրան օգնության է հասել, գրում է The Daily Mail–ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ նախագահը ելույթ էր ունենում առողջապահության վերաբերյալ։ Նրա ելույթի 25–րդ րոպեին Կարմել Էլիսոնը, ով կանգնած էր նրա մեջքի հետեւում, գունատվել է ու սկսել ընկնել։ Բարաք Օբաման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ