14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչու ընդդիմությունը միավորվեց

”Արդեն բանը բանից անցնում է, ամեն ինչ չափ ունի. ամեն ինչ, որ իշխանությունները կատարում են` հաշվի չնստելով որևէ մեկի հետ, բնականաբար բերում է նրան, որ արդեն ակնհայտ կոպիտ և պատմական առումով սխալներ են թույլ տալիս, և այդ սխալները շտկելու ցանկությունը արդեն խթան է, որպեսզի համախբվեն ուժերը և և չփորձեն նորից գտնել` ով է ավելի ընդդիմադիր, ով` պակաս, ով` ավելի ազնիվ, ով` քիչ ազնիվ, այ երբ նման խոսակցությունները վերանում են, գլխավոր խնդիրը դառնում է ավելի գերակա, միավորվելն էլ հեշտ է լինում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես ստացվեց, որ այս անգամ ընդդիմությունը կարողացավ միավորվել, ինչը մշտապես անհնար է թվում:

Ռուստամյանը խորհուրդ է տալիս իշխանությանը գիտակցել, թե ինչ սխալ են գործում գազային համաձայնագրերի ընդունմամբ, քանի որ, ըստ նրա, այնտեղ  կոպիտ բացթողումներ կան:

”Այս համաձայնագրում բանակցող չի երևում, փոխշահավետության մասին խոսք չի գնում, ՄՄ-ի մեջ փոխշահավետության խնդիր կա, և ես կարող եմ ցույց տալ անվտանգության և մյուս հարցերով, բայց այստեղ 0 է փոխշահավետությունը, եթե անդրադառնանք, թե Հայաստանն ինչ է շահում”,-նկատեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է ”Գազային” համաձայնագրի հետ կապված ՀՅԴ-ը վերանայի իր մոտեցումը ՄՄ-ին անդամակցութան հարցում, Ռուստամյանն արձագանքեց. ”Ոչ, դա դրա հետ կապված չէ. մենք չենք թույլ տա մեր մոտեցումներով, ստորացուցիչ պայմաններով որևէ միության մեջ մտնել, դու պիտի կարողանաս քո շահը գնահատել: Ես Եվրաինտեգրմանը կողմ եմ եղել միշտ, բայց դեմ եմ եղել դա արտահայտել մեր ազգային արժեքների ոտնահարման հաշվին, ես չեմ ընդունում, որ երկու սեռը պիտի դառնա վեց սեռ, ոչ ես երկու սեռի կողմնակից եմ”:

Ռուստամյանը նաև հավելեց. ”Եթե ռուները պիտի մեզ հետ խոսեն “Куда денитса Армениа” սկզբունքով, սա կործանարար մոտեցում է, սա պիտի բացատրենք նույն ռուսներին, որ մեր բարեմակությունը չամրապնդող երևույթ է”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ