14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ծանր տարի էր

Այսօր կառավարության նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց կառավարության անդամներին. ”Հարգելի գործընկերներ, 2013 թվականի մեր աշխատանքների վերաբերյալ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների շնորհիվ հրապարակային հաշվետվություն են տալիս հանրությանը: Ըստ այդ հաշվետվությունների՝ մենք տեսնում ենք, որ կատարվել է մեծածավալ աշխատանք, և բավական ծանր տարի էր 2013 թվականը: 2014 թվականը մենք սկսելու ենք մեր հանրությանը գերակա խնդիրների ներկայացմամբ և ըստ դրանց մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որպեսզի  կատարենք բոլոր այն խոստումները, պարտավորությունները, որոնք ստանձնում ենք: Բոլորիդ ցանկանում եմ հաջողություններ, որպեսզի այն բոլոր ծրագրերը, նպատակները, որ դուք դրել եք ձեր առջև, ի կատար ածվեն, քանի որ այդ ծրագրերը մեկ նպատակ ունեն՝ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մեր քաղաքացիների կյանքը, բարձրացնել կենսամակարդակը: Բոլորիդ շնորհավորում եմ 2014 թվականի կապակցությամբ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ