11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետ Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ այսօր եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013 թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ: 

            Դասախոսության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին, ՄՄ-ին ՀՀ անդամակցության և Եվրասիական տնտեսական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, այնպես էլ  ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ տարածքային համաչափ զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և այլն:

            ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար, ինչը թույլ տվեց դասախոսության ու հարցուպատասխանի միջոցով ապագա դիվանագետներին հանգամանալից ներկայացնել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղություններն ու հեռանկարները:

 

***

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերին, բացումը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 15-ին: Դպրոցի առաջնային նպատակներն են ԱԳՆ համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ