28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20– ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աշտարակի, Ջաջուռի,Աշոցքի,Կոտայք, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 700 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական […]

Հրաշալի գոլ Իսպանիացի գավաթի խաղարկությունում /վիդեո/

Իսպանիայում ավարտվեց գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլը: Խաղային վերջին օրում Բիլբաոյի ՛՛Ատլետիկը՛՛ ջախջախեց ՛՛Սելտային՛՛ 4-0 հաշվով եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:  Գոլերից երկուսը իր հաշվին գրանցեց Իկեր Մունաինը, որոնցից մեկը հրաշալի հարվածքվ էր՝ հրաշալի կոմբինացիայից հետո:

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է համարում ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքած համաձայնագրերը

ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է համարել դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մեջ կնքված երեք համաձայնագրերը` “Հայաստանի հանրապետություն գազի, նավթամթերքների  և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ՛՛,  ՛՛ՀՀ և ՌԴ կառավարությունների միջեւ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների, ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ բնական գազի […]

՛՛Ազատ դեմոկրատների՛՛ կոչը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը: Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը և դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների […]

Շփման գծում գրանցված բռնության դեպքերը խաթարում են խաղաղության հեռանկարները. ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ին այցելել են տարածաշրջան՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին իրադարձությունները: Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի […]

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը

2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում, պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով […]

Ավտովթարից մահացել է Դաղստանի փոխվարչապետը /ֆոտո, վիդեո/

Մոսկվայում ավտովթարի արդյունքում երեք հոգի է մահացել, այդ թվում` Դաղստանի փոխվարչապետ Գաջի Մախաչեւը, գրում է РИАНовости-ն:  Հիվանդանոցում են հայտնվել փոխվարչապետի կինն ու երեք երեխաները: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մանրամասները ճշտվում են:

Արտահերթի օրակարգը

Դեկտեմբերի 20-ին` ժամը 12.00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նստաշրջանի օրակարգը` 1.Հայաստանի Հանրապետության Նախագահի առարկությունները ՛՛Պետական տուրքի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՛՛Պետական տուրքի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության […]

Ռուսաստանում տարվա բիզնեսմեն ճանաչված Գալիցկին հպարտ է հայկական արմատների համար

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող ՛՛Կրասնոդարի՛՛ սեփականատեր Սերգեյ Գալիցկին, ով նաեւ ՛՛Մագնիտ՛՛ ընկերության սեփականատերն է, ՛՛Forbes” ամսագրի ռուսական տարբերակի կողմից ճանաչվել է տարվա բիզնեսմեն: 2013թ. վերջինիս պատկանող ընկերության բաժնետոմսերի գինը աճել է 28%՝ հասնելով 13,2 միլիարդ դոլարի: Հիշեցնենք, որ Գալիցկին վերջերս լրատվամիջոցներին հայտնել էր, որ ինքը կիսով չափ հայ է եւ անչափ հպարտ է իր […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 2-3 : Երևանում դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ