Մայակովսկու դպրոցում ջեռուցումն անջատել են. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ դեռեւս դեկտեմբերի 26-ին թերթը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջացել: “Դպրոցի տնօրինությունը “գրաֆիկով” էր միացրել եւ անջատել ջեռուցումը, այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետարանը դպրոց առ դպրոց մտել ու զգուշացրել էր չխնայել ջեռուցման վրա, քանի որ դրա ծախսերն ամբողջությամբ հոգալու է քաղաքապետարանը: […]




































