19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Հնարավոր է ադրբեջանական հարձակումները համաձայնեցված են Կրեմլի հետ”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է.

”Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, որն՝ ինչպես հայտնի է, գործում է ռուսական հովանու ներքո։
Մեր իշխանությունները հաճախ հպարտանում են, որ Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է՝ հղում անելով ՀԱՊԿ-ին անդամակցությանը։
Ֆորմալ առումով՝ ամեն բան ճիշտ է, որովհետև դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածում կարդում ենք. ”Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է (նշված անդամ-պետության) անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է (նշված անդամ-պետության) անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը), մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական”:
Իսկ հիմա գանք իրականություն։
Օրեր շարունակ Հայաստանի սահմաններն ենթարկվում են ոտնձգության, սակայն պարզվում է՝ ՀԱՊԿ-ում այդ մասին… չգիտեն։
Սրան երեք բացատրություն կարելի է տալ։
Հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարել ՀԱՊԿ ղեկավարությանը տեղյակ պահել ադրբեջանական դիվերսիաների մասին։ Եթե այդպես է, ուրեմն, մեր դիվանագիտությունը լավ չի աշխատում ու բնական հարց է նաև առաջանում, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ ենք մեզ կաշկանդում ՀԱՊԿ-ով։
Մյուս վարկածը՝ եթե ՀԱՊԿ-ում իսկապես տեղյակ չեն իրենց անդամ-երկրի դեմ կատարվող ոտնձգության մասին, ապա այդ կազմակերպությունը սոսկ թղթի վրա է, ֆիկցիա, որին անլուրջ է վստահել մեր երկրի անվտանգությունը։
Եվ, վերջապես, սարսափելի մի վարկած. հնարավոր է ադրբեջանական հարձակումները համաձայնեցված են Կրեմլի հետ, ինչով էլ պայմանավորված է ՀԱՊԿ ղեկավարության ”անտեղյակությունը”։
Այս դեպքում՝ անհապաղ պետք է քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ