07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հրամանատարին պիտի քաղցր պահել. գնդապետ Աղայան

 Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիայի ռազմական ինստիտուտում այսօր Հայոց բանակի կայացման 22 ամյակի կապակցությամբ` կազմակերպվել էր տոնական միոցառում:

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով և ինստիտուտի հոգևոր սպասավոր Տեր Եղիա քահանաի բարեմաղթությամբ:

ՊՆ նախարարության քաղավիացիայի ինստիտուտի ղեկավար`  գնդապետ Բալայանը շնորհավորելով կուրսանտներին նկատեց, որ համաժողովրդական տոների թվին է պատկանում նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը.”Մեր ինստիտուտում այսօր կրթություն են ստանում ապագա երկրի պաշտպանները, իրենց ստացած գիտելիքների շնորհիվ ապագա սպաները կամրապնդեն երկրի ապահովությունը: Այն բանակն է ուժեղ, որը ունի պատրաստված և վստահ սպաներ: Մեր հակառակորդը չնայած ունի լուրջ սպառազինություն, բայց վախենում է մեզնից, քանի որ նրանց մոտ պակասում է մարդկային վստահության ռեսուրսը”:

Երկրապահ կամավորական միության պատվոգրով պարգևատրվեցին թե սպայական կազմի ներկայացուցիչներ և թե կուրսանտներ:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անունից ելույթ ունեցավ գնդապետ` Մելս Աղայանը, որը նկատեց.”Հրամանատարներին պիտի պահել քաղցր, քանի որ նրանք են կրթում ապագա սպայական կազմը”:

Պարգևներ հանձնվեցին նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարության և Ղարաբաղի պատերազմի վետերանների միության կողմից:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ