29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

”Մեծարգո Սերժ Ազատի,

 Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է եւ հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր փառապանծ բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Սա հայրենասիրության ու անձնվիրության վառ դրսեւորում է:

Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ