Ինչ է նշանակում հիասթափվել Հենրիխ Մխիթարյանից
”Երկար ժամանակ է, ինչ սպասում էի Հենրիխ Մխիթարյանի հերթական խաղին: Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության հերթական տուրը, և Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի Բորուսիան, հերթական խայտառակ խաղը խաղաց և 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Աուսբուրգի հետ: Անկեղծ ասած, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես Բորուսիայի մարզիչն արդեն կորցրել է թիմի ղեկը, իսկ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ կանի մի քիչ քիչ Ֆեյսբուքում նկարներ քցի ու նորմալ մարզվի ու ՖՈՒՏԲՈԼ խաղա: Արդեն մարդու նեռվեր են քայքայում իրենց միջակություն խաղով, եթե չէիր կարողանալու խաղալ, մնայիր Շախտյորում, որտեղ դու իրոք լավ խաղացող էիր, հարգելի Հենրիխ, մի խոսքով` էլ քեզ չեմ երկրպագելու ու քո խաղերն էլ չեմ նայելու, մինչև խելքի գաս”,-Facebook-յան իր էջում գրել է Զոհրաբ Եգանյանը:
Մեկ այլ օգտատեր Կարեն Թումանյանը հակադարձել է.
”Ուղղակի ապշեցի երբ կարդացի Զոհրաբ Եգանյանի` ”ՀԵՆՐԻԽ, ԷԼ ՔԵԶ ՉԵՄ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ՈՒ ՔՈ ԽԱՂԵՐՆ ԷԼ ՉԵՄ ՆԱՅԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԽԵԼՔԻ ԳԱՍ” վերնագրով հոդվածը: Հոդվածի իմաստը արդեն վերնագրից պարզ է, այնպես, որ միտք չեմ գտնում նորից այն վերաարտադրել:
Իհարկե ես գիտեի, որ մենք հայերս միայն լավի տերն ենք, բայց , որ դա արդեն ակնհայտ ցուցադրության է դրվում, դա արդեն և զարմանալի է և տհաճ: Ինչ է նշանակում հիասթափվել Հենրիխ Մխիթարյանից և քննադատել նրան:
Հարգելի Զոհրաբ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հոդվածը գրելուց դուք ահավոր նյարդայնացած եք եղել այլ թեմաների շուրջ`խոսքի օրինակ`-ինչու է կոմունալ ծախսերը այդքան շատ, հակառակ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է տաղանդաշատ ֆուտբոլիստին մի երկու խաղի դրվագով այսպիսի գնահատականներ տալ: Դուք երևի մոռացել եք թե ինչ թիմում է նա խաղում, թե ինչ ամբիցիոզ ֆուտբոլիստներ են նրան շրջապատում, միայ Լևանդովսկին բավական է, որպեսզի Հենրիխի մոտ դժվարություններ ծագեն արտահայտիչ ֆուտբոլ խաղալու համար:
Ինչպես չեք նկատում, որ Հենրիխը չի ծուլանում, այլ ընդհակառակը ամբողջ խաղի ընթացքում մի րոպե կանգ չի առնում”: