12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հեռացվում են շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու կախված սառցալեզվակները

Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական  շենքերի տանիքների   ձյան և սառալեզվակների հեռացման  աշխատանքները:  Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի  հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է  ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: Անվտանգության նկատառումներով՝  քաղաքացիներին խորհուրդ է […]

Շիրակի մարզպետարանի միայն մի վարչության պե՞տն է առողջ . օրվա կադր

Henaran.am-ը պարբերաբար հետաքրքրվում է գերատեսչությունների կայքերով: Բնականաբար, արձանագրվող վրիպակներն անուշադրության արդյունք են, սակայն դրանք զավեշտալի են եւ արժանի ուշադրության: Հերթական մեր բացահայտումը Շիրակի մարզպետարանի կայքն է: Այստեղ՝ “մարզպետարանի կառուցվածք” բաժնում ներկայցված է առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննես Հովհաննիսյանը, ում անվան դիմաց փակագծում նշված է ՝ առողջ: Կարելի է ենթադրել, որ միայն ի՞նքն […]

Իսկ նախարարները խնայո՞ւմ են /վիդեո/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Աշխտանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ու Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից, թե արդյոք իրենք էլ են շոկի մեջ կոմունալների գնից, և արդյոք պատրաստվում են խնայել: Պատասխանները`  Henaran.am-ի տեսանյութում: 

՛՛Շիրակի՛՛ խաղացողը տեղափոխվում է Դանիա

Գյումրիի ՛՛Շիրակի՛՛ ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն, ով փարձաշրջան էր անցնում Ղազախստանի չեմպիոն ՛՛Ակտոբեի՛՛ կազմում, մեկնում է Դանիա՝ տեղի թիմերի հետ բանակցություններ վարելու համար: Նրա ծառայություններով հետաքրքված են դանիական ՛՛Կոպենհագենն՛՛ ու ՛՛Նորդշելանդը՛՛: Ֆուտբոլիստի գործակալը  նշել է, որ Դեբլեն լավ տպավորություն է թողել ղազախական ակումբի մարզչի մոտ, բայց ակումբից կոնկրետ պայմանագիր նա չստացավ: Այդ պատճառով մեկնում է Դանիա […]

Իսագուլյանն իր մասին այդքան մեծ կարծիք թող չունենա

”Ինքն այն մարդը չէ, որ իր մասին այդքան մեծ կարծիք ունենա: Եթե իրեն մենք հարգել ենք, ապա հարգել ենք ոչ թե որպես Գառնիկ Իսագուլյան անձ, այլ որպես նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պատասխանելով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին, ով այսօր ասուլիսում նշեց, որ երբ ինքը գնում […]

Վանգան Ադրբեջանի կործանման մասին՝ ՛՛Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում՛՛ ֆիլմում

2013թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՛՛Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում՛՛ ֆիլմի պրեմիերան: Այս կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտվել է YouTube-ում մոտ 50.000 անգամ:Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա […]

Գառնիկ Իսագուլյանը պահանջում է Գալուստ Սահակյանից /վիդեո/

 ‘’Ազգային անվտանգություն” կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին պատշոնական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը ոչ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է պաշտպանում, այլ հետևում է իր սկզբունքներին: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Իսագուլյանը շեշտեց, որ երկրորդ նախագահը վարչապետի ու կառավարության վերաբերյալ քննադատական հարցազրույց է տվել, քանի որ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում քննադատել է Անդրանիկ Մարգարյանի վարչապետության […]

Սարկոզին Օլանդին “անհեթեթ” նախագահ է համարում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիլոլյա Սարկոզին համոզված է, որ ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը, ում անունը օրերս շատ է քննարկվում` դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրվեպի հետ կապված, անհեթեթ նախագահ է, գրում է INTERFAX.RU-ն: “Այն նկարում, որտեղ Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա շատ անհեթեթ տեսք ունի: Նա անհեթեթ նախագահ է”, -ասել է Սարկոզին: Նախկին […]

Սեյրան Օհանյանը խոստանում է պատժել /վիդեո/

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին խոսեց նաև վերջին օրերին բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին: Մասնավորապես խոսեց ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մասին նշելով , որ նախնական տվյալներով տղայի մոտ կայծակնային արագությամբ մենինգիտ հիվանդություն է զարգացել, և ավելացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը մահվան պատճառը վերջնական ցույց կտա: Բանակում ծեծի ենթարկված Մհեր Խլղաթյանի […]

Երկիրը երկիր չի…. կրքերը թեժացան Խաչիկյանի գործով դատական նիստում /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին սկսվեց եւ  մինչեւ փետրվարի 6-ը հետաձգվեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը: Հիշեցնենք, դատաքննությունը ընդհատվել էր, քանի որ գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Խաչիկյանի գործը հանձնվեց Պապոյանին փոխարինող դատավոր Մեսրոպ Մակյանին: Այսօրվա նիստը կայծակնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ