18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին. Հերմինե Նաղդալյան

Ինչպես հայտնի է՝  երկու օր առաջ ԵԽԽՎ-ն ընտրեց նոր նախագահ` Լյուքսեմբուրգցի Անն Բրասերին: Որքանով այս ընտրությունը դրականորեն կազդի մեր երկրի ուղղությամբ տարվող  քաղաքականության վրա և ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ ԵԽԽՎ ղեկավարությունից, այս հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանի հետ.

Տիկին Նաղդալյան, Դուք որպես ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած , ԵԽԽՎ ներկայիս ղեկավարի հետ ժամանակին նաև միևնույն քաղաքական խմբում համագործակցելով , հավանաբար, կարող եք նախնական գնահատական տալ այս ընտրությանը …

 

    – Նախ, շնորհավորում եմ տիկին Բրասերին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ և ցանկանում , որ իր նախագահության շրջանը եվրոպական արժեքների կայացման և հաստատման այս առաջատար ատյանում աչքի ընկնի նոր ձեռքբերումներով արդարության, մարդու և ազգերի ազատության, հավասարության և աշխարհն առաջ տանող մյուս պրոգրեսիվ գաղափարների հաղթանակի գործում:

     Նաև շնորհավորում եմ ԵԽԽՎ-ի իմ բոլոր կոլեգաներին կազմակերպության 27-րդ նախագահ` Անն Բրասերին ընտրելու առիթով, ով հայտնի է որպես սկզբունքային, շիտակ, լայնախոհ և հանդուրժողական , իմ խորին համոզմամբ` ազնիվ և հեղինակավոր, բառիս ուղիղ իմաստով քաղաքական գործչի օրինակ:

   Վստահ եմ, որ իր նախագահությունը միտված է լինելու ԵԽ-ի հիմնական սկզբունքների ` մարդու իրավունքների, դեմոկրատիայի, օրենքի գերակայության և այլ արժեքների հետագա խորացմանը, կարծում եմ, առանձնապես կարևոր է, որ նահանջեն այնպիսի երևույթներ, ինչպիսիք կրկնակի սկզբունքներն են, երկակի ստանդարտների կիրառումը:

      Ես երկար տարիներ եմ ճանաչում տիկին Բրասերին` լինելով նրա հետ մեկ քաղաքական խմբում և խմբի բյուրոյում` Լիբերալների և դեմոկրատների ալիանսում /ԱԼԴԵ/, որը վերջին 4 տարիներին ինքն էր ղեկավարում, ծանոթ եմ նրա բազմաթիվ ելույթներին և իր մասնակցությամբ քննարկումներին խմբի և բյուրոյի նիստերում, , առիթներ ունեցել եմ համոզվելու, որ արդարամտության և սկզբունքայնության մարմնավորում է: ԵԽԽՎ 2-րդ կին նախագահն է, այս առումով ևս հուսով եմ, որ նրա պաշտոնավարումը կբերի բարության, զգայունության, սրտացավության, հումանիզմի այն տարրերի գերակշռումը, որ կրում են կանայք` բնությամբ իրենց վերապահված առանձնահատկությունների շնորհիվ: Դրանք այսօր շատ անհրաժեշտ են մարդկային հասարակությանը:

   Միաժամանակ ընդգծեմ, որ իր կատարած աշխատանքները, որպես կանոն, այնպիսին են, որոնցում պահանջվում է քաղաքական և մարդկային անկոտրում կամք: Այդպիսին էին , օրինակ, Թունիսում իր իրականացրած աշխատանքները, միջազգային կառույցներում քաղաքական կոռուպցիայի, խավիարային քաղաքականության և դրա անընդունելիության դեմ ունեցած ելույթներն ու ձեռնարկած քայլերը:

   Տիկին Բրասերը տարբեր առիթներով եղել է ՀՀ-ում և քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին, ինչպես  նաև մեր ազգային խմդիրներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ