Յանուկովիչի որոշումը հայտնի օլիգարխով էր պայմանավորված
՛՛Յանուկովիչը վերջին պահին, ինչպես Սերժ Սարգսյանը Հայաստանում հրաժարվեց ստորագրել ԵՄ համաձայնագիրը, և, բնականաբար, դա առաջացրեց շատ լուրջ դժգոհություն՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը՝ խոսելով ուկրաինական մայդանում տեղի ունեցող գործընթացների մասին: ՛՛Ուկրաինայի նախագահը խաբեց ժողովրդին ու դա շատ լուրջ հանգամանք էր, որ դժգոհ հասարակությունը դուրս գա փողոց՛՛,-նշեց նա:
Ըստ նրա՝ նախապես մայդանում հավաքվածները ուզում էին ճնշել իշխանությունների, որ ստորագրեն Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ դա չստորագրեցին, ապա առաջացավ իշխանությունների փոխոխության անհրաժեշտություն:
Քաղաքացիական հասարակության և աջակցության տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը հավելեց, որ մայդանն այնպիսի բան է, որ փոշեկուլի պես իր մեջ է քաշում տարբեր իրարամերժ ուժեր:
՛՛Մարդկանց իղձերը մի բան է, իսկ սոցիալական-տնտեսական քաղաքական իրողություններն՝ այլ բան: Ուկրաինան իրեն համամետում է եվրոպական երկրների հետ, բայց մոռանում է, որ այդ երկրներում արդեն ինչ-որ հարյուրավոր տարիներ գոյություն ուներ օրենք, պառլամենտ, քաղաքական համակարգ, դա հեշտ ճանապարհ չէ՛՛: Իսկ Վարդանյանը հակադարձեց, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ Ուկրաինան մտնում է Եվրոպա, տասնայակ տարիներ պիտի պահանջվի, որ համապատասխանիԵՄ-ի անդամ երկրների մակարդակին: Չեմ կարծում, որ ընդդիմությունն այնքան ուժեղ է, որ այսօր ստիպի, որ իշխանությունները հրաժարական տան ու հեռանան՛՛:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի վարչապետի հրաժարականին, ապա ըստ ՌԱՀԿ փորձագետի՝ ճիշտ որոշում ընդունեց ընդդիմությունը, որ չստանձնեց այդ պաշտոնը: Դա կնշանակեր գործել այնպիսի պայմաններում, որտեղ դու մեծ նշանակություն չունես՛՛:
Էդգար Վարդանյանը շեշտեց, որ հիմնականում օլիգարխներն են փորձում դիրքավորվել այս նոր իրավիճակում: ՛՛Ռինատ Ախմետովը, ով ամենահարուստ մարդն է Ուկրաինայում, եղել է ուժային իշխանությունների կողմից սցենար իրականացնելու դեմ, և այս զիջումները, որ Յանուկովիչը կատարում է, պայմանավորված է նրա հանգամանքով՛՛,-եզրափակեց նա: