14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Կիեւի կենտրոնը` քարուքանդ վիճակում /ֆոտոշարք/

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում դեռեւս նոյեմբերից ցույցեր են, որոնք վերջին երկու օրերին ավելի են ակտիվացել: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները բերել են նրան, որ մայրաքաղաքի կենտրոնն ավերակների է վերածվել, ինչը հստակ երեւում է լուսանկարներում:

Որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում. նախարարը` հանրահավաքից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Պարտադիր կուտակայաին կենսաթոշակային համակարգի դեմ կայացած հունվարի 18-ի հանրահավաքը դիտարկում է որպես քաղաքացիների՝ մտահոգություններն արտահայտելու իրավունք: ”Այդ առումով ես որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում և կարծում եմ, որ մեր ցանկացած խնդիր քաղաքացիների կողմից հենց հաշվի են առնվել, մեր քաղաքացիներն ունեն իրավունք նաև ստանալու իրենց մտահոգությունների պատասխանները, և […]

Ամերիկացի համանախագահն անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նախորդ գիշեր ադրբեջանական կողմից երկու ուղղություններով դիվերսիայի փորձին, որի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը: Թվիթերի իր էջում ամերիկացի համանախագահը գրել է, որ մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ: Նա նշել  է, որ շփման գծում բռնությունները բացասական ազդեցություն են ունենում հակամարտությունը բանակցային […]

Վերադարձը /վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին. “Գաղափարական առումով, տնտեսագիտական մտքի առումով` Ռուբին Հուդի վերադարձը համարում եմ աբսուրդ”: Հակոբյանը նկատեց, որ այդ վերադարձը ոչ մի տարբերակով չի ընդունվի ժողովրդի կողմից: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

՛՛Դոգն՛՛ այլեւս պետք չէ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ  Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից: Վերջինս հայտնի է “Դոգ” մականունով եւ  ոստիկանապետի օգնականն էր: Անցած ամառ նա օգնականի պաշոտնից հեռացվել էր Հետք-ի  լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին: Որոշ ժամանակ անց նա նշանակվել էր […]

Խոշոր վթար Արցախի փողոցում. տուժել են երեխաներ /վիդեո/

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Նոր-Արեշ 11 փողոցի բնակիչ Ռոբերտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 07 SU 004 համարանիշի ավտոմեքենան, Արցախի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 1 շենքի պատին: Հաղորդում է shamshyan.com-ը:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Գալստյանն […]

Ավիաընկերությունները չեն ցանկանում մտնել հայկական շուկա

”Մենք հայկական ավիափոխադրողներին առաջարկեցինք շուկա, բայց բացի ”Էյր Արմենիայից”, որևէ այլ առաջարկ չի եղել: Չկա այլ ավիաընկերություն, որը ցանկություն հայտնած լինի մտնելու հայկական շուկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:   Վերջինս կարծում է, որ դրական փոփոխություն կլինի ոլորտում, եթե  ավիափոխադրողների թիվն ավելանա: Սակայն քանի որ բիզնեսի առումով ներդրումը […]

Ռուսաստանը պատրաստ է ԼՂ կարգավորման հարցով նոր գաղափարներ առաջարկել. Լավրով

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն, նրա խոսքով, վերջին խոսքը պետք է լինի Երեւանինն ու Բաքվինը: Այս մասին գրում է Interfax.az-ը: “Ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ մենք խթանում ենք երկու կողմերին էլ, […]

Մեր Հենոն դարձավ 25 տարեկան /վիդեո/

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է: Մեր Հենոն դարձավ 25 տարեկան: Մխիթարյանին շնորհավորում ենք ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում ենք ֆուտբոլային նորանոր հաջողություններ եւ բազմաթիվ հաղթական գոլեր ինչպես հավաքականի, այնպես էլ ակումբի կազմում:

Վշտակցում է

՛՛Հայոց Արծիվները՛՛ վշտակցում է Արմեն Հովհաննիսյանի հարազատներին Հայրենակիցնե՛ր, թշնամին կրկին նոր դիվերսիայով խախտել է հրադադարի պայմանագիրը: Ցավ ի սիրտ հայ զինվոր է արիաբար զոհվել՝ կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:  Արցախյան ազատամարտում տարած մեր փառավոր հաղթանակից հետո, նենգադավ ոսոխը գրեթե ամեն օր, խախտելով հայոց սահմանների պաշտպանվածության խաղաղությունը՝ գնդակոծության է եթարկել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներին, չխնայելով անգամ դպրոցներն ու մանկապարտեզները: Նա դաժանորեն դիպուկահարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված