Կարո՞ղ է Կառավարությանը հորս տնից եմ բերել /վիդեո/
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էին զորամասերում առկա խնդիրները:
Հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը նշեց, որ պետք է այցելել զորմասեր, և այնտեղ տեսնել բանակի խնդիրները: Սակայն ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այս առաջարկի վերաբերյալ ասաց, որ դրանք ձևական բնույթ են կրում՝ ՛՛գալոչկայի համար են արվում՛՛, պետք է այնպիսի քայլեր կատարել, որոնք արդյունք կտան:
՛՛Խնդիր չկա աջակցեք, բաց զոհված զինծառայողների մայրեր կան, գնում են ցույց են անում, իսկ ՊՆ աշխատակիցները զոհված զինառայողների ծոնղներրին հայհոյում են, իսկ գնալ ձևական մի տեղ, ձևական գալոչկայի համար հարկավոր չէ՛՛:
՛՛Բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել, որպես ՄԻ հանձնաժողով՛՛,-հակադարձեց Եսայանը։
Ըստ Եսայանի՝ չի կարելի անգործ նստել ու ոչինչ չանել:
՛՛Բայց վա՞տ էր, մի քիչ մարդիկ իրենց թափ տվեցին չէ՞, այդպես որ լինի, պետք է նստենք ու ոչինչ չանենք՛՛,-ասաց ՀՀԿ պատգամավորը՝ խոսելով ՔԿՀ-ներ այցի մասին: Իսկ Ալեքսանդր Արզումանյանն էլ նետեց. ՛՛Գնացեք, ձեր կառավարությանն ասեք: Կառավարությունը մերժեց այն դեքպում, երբ մարդիկ ցմահ դատապարտյալ են։ Գրեցինք, թուղթ ուղարկեցինք, սակայն ոչ մի պատասխան։ Ինչո՞ւ հետևողական չեղաք։ Ձեր կառավարությունն էր, բա ինչու չասացիք՛՛։ ՛՛Իմ ու ձեր ասելով, որ բաժանում եք, կարո՞ղ է Կառավարությանը հորս տնից եմ բերել։ Առաջարկել ենք, մեզ մերժել են, ու խելոք նստել ենք։ Հիմա էլ ներկայացնեք, նորից, թող մերժի՛՛,-պատասխանեց Եսայանը:
Շարունակությունը տեսանյութում՝ քիչ անց: