Սուրբ ծննդյան գիշերը կրակոցների հետեւանքով երկու երեխա է մահացել
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի հյուսիսային քաղաքներից մեկում Սուրբ ծննդյան գիշերը կրակոցներից երկու երեխայի են կրակել եւ սպանել, եւս մի երեխա շատ ծանր վիճակում է գտնվում, գրում է gazeta.ru-ն: Քաղաքի դատախազը պատմել է, որ սուրբծննդյան գիշերը կրակել են 13-ամյա մի աղջկա և 14-ամյա մի տղայի վրա: Երրորդ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում: Հրաձգության պատճառները պարզվում են:





































