07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության  հանդիպման ժամանակ: 

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Երևանում։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու Ձեր կառույցին՝ բարեգործական առաքելության համար: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական. «Բարեգործությունն առավել նպատակային է դառնում, երբ առկա է տեղական կառավարման մարմնի գործուն աջակցությունը: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ընդգծել է Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի միջև 2013 թվականի հոկտեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Երևան քաղաքի սոցիալապես առավել անապահով ավելի քան 400 շահառուներ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի շրջանակում ապահովվում են տաք սննդով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և       հասարակայնության հետ կապերի վարչություն 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ