29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետը PR-ի կարիք չունի.yerkir.am

Երեկ Խաչիկ Ասրյանը պարգեւատրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ինչը ոչ միանշանակ ընդունվեց շատերի կողմից: Yerkir.am-ի հետ զրույցում Ասրյանը հայտարարեց, որ ոստիկանապետին ճանաչում է 1990-ականներից, եւ “Հայոց արծիվներ”-ը, լինելով հայրենասիրական դաշտում գործող ամենահզոր ՀԿ-ն, հանդիպումներ է կազմակերպում պետական պաշտոնյաների հետ:

 Խաչիկ Ասրյանի խոսքով, մեծ սիրով պարգեւատրել է ՀՀ ոստիկանապետին` “հայոց պետականության կայացման ու հզորացման գործում մեծ ներդրում ունենալու համար”:

”Վլադիմիր Գասպարյանի կերպարը յուրաքանչյուրիս համար հայրենասերի կերպար է, ի՞նչ PR-ի մասին է խոսքը: Եվ նրանք, ովքեր, իրենց պադվալներում կեղտոտ պահածոների տուփերի մեջ օղի խմելով, փորձում են մեր հայրենանվեր աշխատանքի վրա ցեխ շպրտել, վստահաբար ասում եմ, որ այդ ցեխը առաջին հերթին կպնելու է իրենց ու իրենց ողջ գերդաստանին”,-ասաց Ասրյանը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ