Ղազարյանը համաձայն է տեղափոխվել այլ թիմ
Գերմանական ՛՛Այնտրախտում՛՛ անհաջող փորձաշրջան անցնելուց հետո Գեւորգ Ղազարյանը շարունակում է նոր թիմի փնտրտունքները: Ամենահավանական տարբերակը, որը կարող է ընտրել Ղազարյանը, դա ղազախական ՛՛Կայրաթն՛՛ է: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ շարունակել կարիերան այդ ակումբում: Ներկա պահին Ղազարյանը բանակցություններ է վարում իր անձնական պայմանագրի շուրջ եւ համաձայնության գալու դեպքում կտեղափոխվի ՛՛Կայրաթ՛՛:





































