07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Առաջիկայում կստեղծվի ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված հանձնաժողով

”Մեր առաջարկը ճիշտ տեղին էր, մեծամասնությունը պետք է ընդուներ սա, ձեր համար սա արգումենտ էր դառնալու, որ գնայիք բանակցության ու ասեիք՝ սա կա: Շատ վատ արեցիք, որ չթողեցիք կայանար հանձաժողովը, մենք շատ լուրջ բաներ էինք ասելու”,-այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով ՛՛գազային պայմանագրերի՛՛ վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին:  

Բագրատյանը նշեց, որ այդ պայմանագրերն ամենևին էլ վստահելի չեն: ՛՛Ես ինչ իմանամ՝ վաղը գուցե այդ պայամանագրերով էներգետիկայի նախարարն իր անձնական հարցն է լուծում՛՛,-ասաց նա:

Բագրատյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. ՛՛Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ