08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավագ դպրոցների աշակերտները կհանդիպեն հոգեւորականի եւ հոգեբանի հետ

Փետրվարի 7-ին՝ ժամը 16.00-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում  Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հետ կհանդիպեն Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանը։

Հոգևորականը և հոգեբանը դպրոցների ներկայացուցիչներին կտրամադրեն հիմնարար ու բազմակողմանի գիտելիքներ քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։ Հանդիպման նպատակն է նպաստել ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների կողմից քայքայիչ աղանդների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, ինչը կօգնի աշակերտներին աղանդավորական կառույցներից հեռու պահելուն։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ