25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ի՞նչով պետք է գա, ՛՛հոկտեմբերի 27-՞ով՛՛, ՛՛մարտի մե՞կով՛՛, կոնյակի, Արմենթելի վաճա՞ռքով

՛՛Պատճառը քաղաքական է, Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ցանկությունն այնքան մեծ է, որ կարևոր չէ, թե ինչ ճանապահներով է  ուզում այդ արդյունքին հասնել, կարևորը աղմուկ ու քննարկում լինի՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճի մասին: Գիմիշյանը շեշտեց, որ Քոչարյանը քննադատելու իրավունք չունի: […]

100 հազար մարդ ցանկանում է Տիմոշենկոյին ազատության մեջ տեսնել

ԱՄՆ-ի իշխանություններին մեկ ամիս առաջ խնդրագիր է ուղարկվել, որով մարդիկ ցանկանում են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին տեսնել ազատության մեջ: Խնդրագիրն արդեն ստորագրել է 100.000-ից ավելի մարդ, հայտնում է lenta.ru-ն: Ըստ օրենքի՝ Սպիտակ տունը պարտավոր է արձագանքել այն խնդրագրին, որը 1 ամսում 100.000-ից ավելի ստորագրություն է հավաքել։ Իսկ Տիմոշենկոյի ազատ արձակման վերաբերյալ խնդրագիրը կայքում տեղադրվել […]

Սադոյանը “քլընգեց” Քոչարյանին` արանքում Լևոնն էլ տուժեց /վիդեո/

Բոլոր ժամանակների ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: “Մեր ամենամեծ դաշնակիցը պատերազմ սկսելու` դա Ալիևն է, քանի որ նա չի ուզում պատերազմ սկսի, որ իր փողերը չկորցնի”,-նկատեց Արշակ Սադոյանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել Քոչարյան-Սարգսյան հեռակա երկխոսության […]

Համայնքների խոշորացումը Մեղրիի՞ց /վիդեո/

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վարչատարածքային բարեփոխումներին: Նրա խոսքով, նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլտոյաին երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Առաջինը կնշանակի որեւէ ծրագրի՝ հիմնականում տնտեսական ներուժ պարունակող եւ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների՝ օրինակ արդյունավետ բյուջետավորման շուրջ խոշորացում: Իսկ վարչական փունջը իր մեջ  ներառում է համանքների միջեւ կարճ հեռավարությունը, […]

Աշոտյանը չի ուրանում Տարոն Մարգարյանին /վիդեո/

”Պաշտպանությունն, ասում են, անցել է շատ լավ: Տարոն Մարգարյանն, իհարկե, իմ ընկերն է, ծուղրուղու չկաչենք, ես երեք անգամ հրաժարվողը չեմ, որպես դիսերտանտ նա շարքային դիսերտանտ է”,-այսօր ասուլիսում, խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը տեղի ունեցած միջադեպից, երբ ուսանողները լրագրողների աշխատանքն էին խոչընդոտել, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հայտնեց, որ հանդիպել է ուսանողների հետ, […]

Ներքին գործերի նախարարի գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Հունաստանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախարարի գրասենյակի մոտ, տեղեկացնում է РИАНовости-ն: Նախարարի կուսակցական գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Ամերիկայի փողոցում։ Ռումբը պատրաստված է եղել գազային բալոնի հիմքի վրա: Գրասենյակն այդ ընթացքում փակ է եղել, պայթյունի հետեւանքով տուժածներ չկան։ Նախարարն այս կապակցությամբ ասել է, որ որ որոշ ուժեր ցանկանում են վախի մթնոլորտ […]

Վահան Կարապետյանը վճարել է` Սուրենյանցը այլևս բողոք չունի

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կրկին անգան անդրադարձել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում Սուրենյանցը առողջական խնդիրներ է ունեցել: ԻՐ ֆեյսբուքի էջում Սուրենյանցը գրել է. Ես բողոք չունեմ Վահան Կարապետյանի դեմ ՀՔԾ–ում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ.–Վ. Կարապետյանն ամբողջովին […]

Նախարարը բավական խելացի է, որպեսզի

”Նախարարը բավական խելացի է, որպեսզի առանց փոփոխությունների իր ուզած մարդուն նշանակի, եթե ցանկանա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով այն լուրերը, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր նախարարը ցանկանում է նշանակել իր կողմից նախապես որոշված անձնավորության, և այդ պատճառով էլ պիտի ռեկտորի համար պահանջվող որոշակի չափորոշիչներ փոխի: ”Ինստիտուտում մեզանից պահանջուն են […]

Աճպարարի հնարքը դժբախտ պատահարով է ավարտվել /վիդեո/

Ռուս հայտնի աճպարար Սերգեյ Սաֆրոնովը ներկայացման ժամանակ անհաջող հնարքի հետեւանքով վնասվածք է ստացել: Ամանորյա ներկայացման ժամանակ “մահացու վերնաշապիկից ազատում” հնարքի ընթացքում Սաֆրոնովը անհաջող թռել է ու կոտրել ձեռքը: Տեսանյութը` այստեղ:

Լռությունը ոսկի՞ է. Տերտերյանը հրաժարվեց մեկնաբանել Քոչարյանին

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հրաժարվեց անդրադառնալ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արված տնտեսական վերլուծություններին  եւ ներկայացնել նախարարության տեսակետը: “Եկեք մնանք ասուլիսի թեմայի օրակարգում”,-ասաց նա՝ շարունակելով ամփոփել նախարարության անցած տարվա աշխատանքը: Հիշեցնենք, Վաչե Տերտերյանի անմիջական ղեկավարը՝ Արմեն Գեւորգյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր, նրա թիմի առանցքային դեմքերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ