17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մաքսային միության ընդհանուր խաղի կանոններն ու Հայաստանը. պարզաբանում է Շ. Քոչարյանը

՛՛Մենք դեմոկրատական երկիր ենք, և մարդիկ իրավուքն ունեն արտահայտել իրենց ցանկություններն ու պահանջները՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինքն էլ է կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կատարում իրենց հիմնական առաքելությունը, ինչի մասին երեկ ԱԳՆ-ի դիմաց ցուցարարներն էին հայտարարում, ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: 

Հարցին, թե ինչպես եք վերաբերվում այն տեսակետներին, որ ՄՄ ճանապարհային քարտեզը հակասում է ՀՀ սահմանադրությանը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. ՛՛Ճանապարհային քարտեզն ընդամենը փաստաթուղթ է, համաձայն որի ՀՀ-ը պետք է կատարի որոշակի քալեր, որից հետո միանալու խնդիրը լուծվի, պետք է լինի պայմանագիր, պայմանագրին կից պետք է լինեն հավելվածներ, և բնական է, որ չի կարող ուժի մեջ մտնել առանց ԱԺ վավերացման։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ պայմանագիրը պարտադիր պետք է անցնի Սահմանդրական դատարանով՛՛։

Ըստ փոխնախարարի՝ սա է իրավական գործընթացը և այսօրվանից խոսել, թե ճանապարհին քարտեզը իրավական է, իրավական չէ՝ վաղ է։

Դիտարկմանը, թե Հայաստանի նկատմամբ յուրահատուկ պայմաններ են թելադրվում, նա արձագանքեց. ՛՛Խնդիրը նրանում է, որ ՄՄ տարածքի երկներում կան ընդհանուր խաղի կանոններ և բնական  է, որ դու այդ խաղի կանոններով առաջնորդվես։ Այսինքն՝ բացառտվում է, որ այնպիսի բան լինի, որ ՀՀ-ին ավելի վատ պայմաններ առաջարկեն, քան մյուսններին, դա այդպես չէ։ Իրականում դրանք ընդհանուր խաղի կանոններ են։ Այլ բան, որ դա կտրուկ անցում է և որոշ հարցերում կարող է խնդիրներ առաջացնել, այլ բան, որ բանակցվելու են այն անցումային դրույթները, որոնք կմեղմացնեն այնտեղ, որտեղ կարող է լինել բացասական ազդեցություն՛՛։

Քոչարյանի խոսքով՝ կան ընդհանուր պայմաններ, ինչպես մնացած պետությունների համար: ՛՛Դու միանում ես այդ պայմաններին, կան դեպքեր, որ մեզ համար շատ ավելի ձեռնտու է, քան ներկա իրավիճակը, և կան դեպքեր, որ այդ միանալը առաջացնում է որոշակի խնդիրներ, որն իր հերթին պետք է բանակացությունների առարկա դառնա, որպեսզի օրինակ լինեն անցումային դրույթներ՛՛։

Ընդհանուր արդյունքն, ըստ փոխնախարարի, կերևա բանակցություններցի հետո, երբ արդեն լինի պայմանագիրը, և դրան կից հավելվածները, և նշված կլինի՝ որտեղ ինչ անցումային դրույթներ կան:

՛՛Այ այդ ժամանակ կարելի է դեռ բոլոր դատողություններն անել, իսկ հիմա դեռ վաղ է։ Այն, ինչ որ այսօր հրապարակվում է, առաջ են ընկնում, այլ խնդիր է, որ ընդհանուր առմամբ կան մաքսատուրքեր, մաքսատուրքերի տարբերություն կա։ Հայաստանը առանձին սննդամթեքրների համար ավելի ցածր մաքսատուրքեր ունի, քան Մաքսային միության մյուս երկները։ Այդ տեսակետից, եթե դու միանում ես ՄՄ-ին, դու հայտնվում ես երկակի վիճակում։ Մի կողմից բարձրացնել մաքսատուրքերը այլ պետություններից ներկրվող սննդամթերքի համար, մյուս կողմից որևէ մաքսատուրք չի լինի ՄՄ երկներից երկող ապրանքների համար։ Այստեղ հաշվարկ է պետք։ Ամեն դեքպում նմանատիպ զգայուն ապրանքների նկատմամբ բնական է ցուցականեր են կազմվում և այդ բոլորը բանակցվելու է՛՛,-վստեցրեց ԱԳ փոխնախարարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ