21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զսպվածության կոչ են արել. համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ին այցելել են Ադրբեջան եւ Հայաստան։

 Հայտարարությունում նշվում է նաեւ, որ իրենք հանդիպել են երկու երկրների նախագահների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ:

Համանախագահները խոր անհանգստություն են հայտնել շփման գծում եւ սահմանին իրավիճակի վերջին սրման հետ կապված, եւ կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում։ Կողմերն ընդգծել են հրադադարը պահպանելու եւ հետագա լարվածությունից խուսափելու իրենց մտադրությունը ՝ մասնավորապես հաշվի առնելով Սոչիի Օլիմպիական խաղերը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ