14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Գեղեցիկ գոլ Իտալիայի առաջնությունում /վիդեո/

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած ՛՛Ռոմա՛՛ – ՛՛Ջենովա՛՛ խաղում տանտերերը ջախջախել են մրցակցին 4-0 հաշվով: Այդ խաղում խաղի հաշիվը բացել է գայլերի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, ով մկրատ տեսակի հարվածով դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:

Կան սխալներ, որոնցից այդքան արագ չես ազատվում. Սաֆարյանն` ”Ազատ դեմոկրատներին”

” ”Ազատ դեմոկրատները” ժամանակից առաջ անցան ու փորձեցին տեսակետներ հայտնել, ես ինքս առաջին իսկ պահից ձեռնպահ եմ մնացել այս հարցում որևէ բան ասելուց”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:  Վերջինս ևս մեկ անգամ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին սխալ որոշում են կայացրել` ”Ազատ դեմոկրատների” հետ միասնական ցուցակ կազմելով: ”Քանի անգամ ասեմ, այո, մենք կայացրել ենք […]

Փոխարինեց Վահան Հովհաննիսյանին

 ՀՅԴ Գերագույն մարմնի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը: Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:  1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ:  2006 թ. Ավարտել է Պետական Մանկավարժական Ինստիտուտը  1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի […]

Վարչապետի մոտ քննարկվել է “ճանապարհային քարտեզի” միջոցառումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության “ճանապարհային քարտեզով” նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի եւ քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, […]

Վայոց ձորի մարզպետը շնորհավորեց 7-րդ զավակը ծնած մորը

Հունվարի 13-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գեւորգյանի եւ վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի հիվանդանոց, ուր գլխավոր բժիշկ ԱնահիտԿարապետյանի եւ բժիշկ-գինեկոլոգ Տիգրան Գեւորգյանի ուղեկցությամբ այցելեց բազմազավակ մայր, Հորբատեղ գյուղի բնակիչ Լիաննա Խաչատրյանին: Նա 7-րդ զավակն էր լույս-աշխարհ բերել, որի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց Լիանային […]

“…Դու խո Կամիկաձե չես, որ չհասկանաս դա…”

Լրագրող Կարմեն Դավթյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է “Մուլտի գրուպ” ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի ձերբակալման լուրին:  “Չեք ասի` ԲՀԿ-ական, իմ լավ բարեկամ Սեդրակ Առուստամյանին ինչու են ձերբակալել ու բաց թողել: Ատրճանակի համա՞ր:  Ինքը հո դաշնակ չի՞…  Ասա, Սեդրակ, ուրիշ ժամանակ ասում ես` ես կապ չունեմ քաղաքականության հետ: Ականջդ մոտ բեր ասեմ, կուժ ջան: Էդ կուլային […]

Ռուսական ակումբը հրաժարվել է հայ ֆուտբոլիստներից

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի ՛՛Ուրալը՛՛, որը խիստ անհաջող է հանդես գալիս Ռուսաստանի առաջնությունում եւ աղյուսակը եզրափակողների թվում է, դիմել է կտրուկ միջոցների: Սիբիրյան թիմը որոշել է փոփոխել թիմի կազմը եւ միանգամից 5 խաղացողի տրանսֆերի է հանել: Այդ ֆուտբոլիստների թվում են Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանը եւ Արթուր Սարկիսովը: Բացի հայ ֆուտբոլիստներից սեւ […]

Աշոտյանը` մաթեմատիկայի ”խայտառակ” դասագրքի մասին

Երեկ Facebook սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր Մաթեմատիկայի դասագրքի հետ կապված խնդիրն էին բարձրացրել: Գյումրու քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղադրել էր ներքոնշյալ լուսանկարն ու մատնացույց արել գրքի թերությունները` նշելով, որ սա հերթական խայտառակությունն է: Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս խնդրին: ”FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական “խնդիրները” Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած […]

Իշխանափոխությունից հետո Շանթի արձանը դնելու ենք Հանրապետության հրապարակում. ազատամարտիկ

“Մենք պետք է այս խամաճիկ իշխանություններին ճանապարհենք ազգովի: Որից հետո ազգովի արժանապատիվ կբանակցենք յուրաքանչյուր կողմի հետ և կառաջնորդվենք հանրային շահով: Ներքին իրավիճակը շարունակում է անբարո մնալ, մենք շարունակում ենք վայելել մեծապատիվ քծնողների առկայությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը: Ազատամարտիկը հավաստեց, որ իրենց սկսած պայքարը ընթացքի մեջ է և ժամանակի […]

Տարեսկզբի ՛՛բոցը՛՛ ոչ ավանդական էրոտիկ օրացույց /ֆոտո 16+/

Camp Hill կանանց ռեգբիի սիրողական ակումբի մասնակցիները որոշել են ոչ ստանդարտ էրոտիկ օրացույց հրապարակել: Նախ նրանք նկարվել են ոչ լավ լուսավորության ներքո, բացի դա` երեւում է, որ օրացույցի համար մոդելների հատուկ ընտրություն չեն կատարել: Պարզապես նկարել են նրանց, ովքեր համաձայնվել են նկարվել: Ինչպես երեւում է` ոչ բոլոր սպորտսմենուհիներն են հետեւում իրենց արտաքինին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված