Գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը ԼՂ հարցում չեն համընկնում. քաղաքագետ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը: Ըստ քաղաքագետի` Սահմանադրության համաձայն` ցանկացած լուրջ միջազգային փաստաթուղթ, պայմանագիր, որ ստորագրվում է, ի վերջո պետք է անցնի Ազգային ժողով, քննարկվի, ապա նոր ստորագրվի: […]




































