Ռիբերին եւ Բենզեման մարմնավաճառի հետ կապ չեն ունեցել
Դատարանը արդարացրել է Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիին եւ Քարիմ Բենզեմային, որոնց մեղադրում էին անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար: Ավելի շուտ տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստները 2008 եւ 2009թթ. օգտվել են Զահիա Դեհարի ծառայություններից: Ֆրանսիայում մարմնավաճառի ծառայություններից օգտվելու համար տուգանք չեն վճարում, եթե վերջինս անչափահաս չէ: Դատարանը իր որոշումը բացատրել է ապացույցների բացակայության պատճառով: […]









































