Մենք հո ախմախ չենք …
ԵԿՄ համագումարին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հարցրեց նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչպես է վերաբերում Պարտադիր կուտակային կենսաթշոակայաին բարեփոխումների մասին եղած քննարկումներին:
Նախագահը նախ շեշտեց, որ աշխարհում չի եղել մի պետություն, որը կենսաթոշակային բարեփոխումների համակարգին անցնի հանդարտ, առանց դժգոհության: Ըստ նրա՝ պատճառները շատ պարզ են: ՛՛Այդ բարեփոխումների արդյունքը երևալու է տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որ իրենց վիճակը բարելավվի՛՛,-մեկ պատճառն, ըստ նախագահի, սա է:
Հաջորդ պատճառը ևս նրա համար պարզ է:
՛՛Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս, և ասում ենք՝ այո, հրինգ տոկոս պետք է խնայեք ապագայում բազմապատիկ ետ ստանալու համար: Մենք երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, ուղղված է մեր զավակների ու թոռնիկների համար՛՛,-նկատեց նա:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն: ՛՛Նույնիսկ մեր ամենախիստ քննադատներն ասում են, որ բարեփոխումները պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, ժամանակն եք սխալ ընտրել և այլն՛՛,-ասաց նա:
Նախագահը հիշեցրեց, որ տևական ժամանակ է, որ աշխատում է կառավարությունում, և բոլոր կառավարություններն այս խնդրով զբաղվել են: ՛՛Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, որովհետև միգուցե այս օրենքում կան անհարթ իրավական ձևակերպումներ, որոնք պետք է փոխվեն՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ պատարստ են այս անհաջող ձևակերպումներն ուղղել:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց նաև, որ արդեն բարձրացրել են ուժային կառույցներում և այլ տեղերում աշխատավարձերը, և շուտով բարձրանալու են նաև բոլոր պետական աշխատողների աշխատավարձերը:
Եզրափակելով նախագահը դիմեց երկրապահի բառապաշարին ու ասաց.
՛՛Մենք հո ախմախ չենք, որ այդ վատ բանի վրա քաղաքական ռեսուրս ծախսենք՛՛: