Սպանվել է կայարանցի Թևոսիկի եղբայրը
Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը: Նախնական տեղեկության համաձայն Արամի անհայտ անձը կրակել է Արթուր Սաֆարյանի ուղղությամբ: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Հիշեցնենք, որ հայտնի Թևոսիկը երկամսյա կալանքի տակ է և գտնվում է “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում:





































