08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

”Այսօր շատ սլաքներ ուղղվում են սխալ հասցեներով ”

”Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն մնացել է Կարեն Ավագյանի հույսին և վերջին ”հարձակումները” իրականացվում են նրա մակարդակով: Ես հասկանում եմ, որ կարելի է ֆանտաստիկայի ժանրը շատ սիրել, բայց նա բացի մեր ուսանողության փողերը մսխելուց լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը (հուսով եմ տառաճանաչության մակարդակը թույլ կտա), որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ, ցավոք, հանձնաժողովը չկարողացավ պարզել այդ 10 սպանությունների հանգամանքները և այդ հարցը մնաց բաց: Այսօր շատ սլաքներ ուղղվում են սխալ հասցեներով և ակնհայտ է, որ ԲՀԿ -ն շահագրգռված է ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, պարզելու այդ զոհերի մահվան հանգամանքները: Իսկ թե ովքեր դեմ կքվեարկեն այս անգամ, դրանից հասկանալի և պարզ կդառնա՝ ովքեր են ուզում պարտակել մեր պատմության այս արյունալի էջը:
Հ.Գ.Սնանկությունից խոսում է վաղուց արդեն հասարակության վստահությունը կորցրած մի ուժի ներկայացուցիչ, որը այսքանից հետո ավելի լավ է լռեր ու հեռանար ասպարեզից, համոզվելու համար էլ, որ ժողովուրդը իրենց չի ընդունում, կարող են մասնակցել կառավարության իրականացրած հարցումներին ու հետազոտություններին իրենց իսկ գործունեության վերաբերյալ, քանի դեռ նման հնարավորություն կա, մասնավորապես այդ պատգամավորը կարող է հարցախույզ անցկացնել մեր քաղաքում իր անձի մասին ու համոզվել իր քաղաքական սնանկության մեջ”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ