09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բանակցությունների կուլտուրա կա. Գ. Մակարյան

”Այդ հարցում ես շատ եմ դեմ բանակցությունների այդ ձևին: Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Բանակցությունների կուլտուրա կա, այդպես բանակցություններ չեն ստացվում, դա հարկադրանք է”,-այսօր ասուլիսում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելով Մաքսային միություն մտնելուց հետո ապրանքների թանկացման ու դրանց շուրջ ընթացող բանակցությունների մասին:

Մակարյանը գտնում է, որ ոչ թե ռուսական կողմը պետք է ցուցակ տա, այլ Հայաստանն էլ իր հերթին իր ցուցակները պետք է հրամցներ, որ Հայաստանից արտահանվող ապրաքներն էլ այս գինն ունեն: ”Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին: Մենք պետք է տնտեսության մեջ զարգացնենք մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ մենք հարկադրված ենք վերցնել այն, ինչ տալիս են”,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ