18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Սպարտակը” չի ժամանի Երեւան

Վաղուց խոսակցություն էր տարածվել, որ Մոսկվայի “Սպարտակը” ձմեռային հավաքներից մեկն անցկացնելու է Հայաստանում: Հաղորդվում էր, որ մոսկովյան ակումբը Հայաստան կժամանի մարտին՝ Ռուսաստանի առաջնության մեկնարկից առաջ: Սակայն “Սպարտակի” պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը իր վերջին հավաքը կանցկացնի ոչ թե Հայաստանում, այլ Կրասնոդարում:

Այն կտեւի մարտի 4-7-ը, իսկ այնտեղից “Սպարտակը” կմեկնի Ռուսաստանի առաջնության խաղին: Հիշեցնենք, որ “Սպարտակում” են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիզը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ