08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ նոր բան է ասելու տիկին Զոհրաբյանը

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վաղը նիստ է անելու և առաջադրելու է ստեղծել ”մարտի մեկի” դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այս նախաձեռնությանը կողմ է նաև ԲՀԿ-ը: Հանձնաժողովի մասին իր դիտարկումներն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանը:

”Նաիրա Զոհրաբյանը հավանաբար մոռացել է, որ ժամանակին գործել է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը, ինքն էլ եղել է այդ հանձնաժողովի անդամ։ Հակառակ դեպքում, Տիկին Զոհրաբյանն այսօր չէր հայտարարի, թե ԲՀԿ-ն կմիանա որպես նախագծի համահեղինակ, եթե Կոնգրեսը Ազգային ժողովում հանդես գա մարտի 1-ի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ 

Ի՞նչ նորություն պետք է ասեն ԲՀԿ-ն կամ Նաիրա Զոհրաբյանը նոր ակնկալվող հանձնաժողովում, որ չեն ասել տարիներ առաջ։ Իսկ եթե ասելու բան է եղել, ու չեն ասել, ապա հիշեցնեմ, որ իմանալ-չհայտնելը հետապնդվում է օրենքով։ 

Ի՞նչն է փոխվել։ Թե՞ կոալիցիայում լինել-չլինելու հանգամանքը տրամագծորեն փոխում է փաստերի նկատմամբ մոտեցումները։ Չենք զարմանա, եթե առաջիկայում Նաիրա Զոհրաբյանը հայտարարի մազութի գործով հանձնաժողով ստեղծելու իր ցանկության մասին։ Ցավալի է, որ ԲՀԿ-ն էլ է իր քաղաքական սնանկության պատճառով որոշել շահարկել մարտի 1-ի դեպքերը։ 

Հետաքրքիր քաղաքականություն է որդեգրվել այլընտրանքի կողմից. քվեարկել մի բանի համար, հետո արտահայտել լրիվ հակառակ կարծիք նույն բանի վերաբերյալ։ Ապացույցը՝ կենսաթոշակային բարեփոխումներն են”։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ