04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Դումանյանը պահանջեց

Երևանի քաղաքապետարանի և մարզերի առողջապահության վարչության պետերի, ինչպես նաև Երևանի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր քննարկվեցին  Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը նախարարի հրամանով կանանց առողջության պահպանման միամսյակի կազմակերպչական հարցեր։ ՀՀ առողջապահության նախարարի  տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ միամսյակի ընթացքում մարզեր կմեկնեն Երևանի այն բժշկական կազմակերպությունների մասնագետները, որոնք […]

Քաղաքական ճնշո՞ւմ, թե տնտեսական պրոցես

”Արմավիրի և Արարատի մարզի շուրջ 120 կազմակերպություններ, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, ջրառի ծավալները խախտելու համար հայտնվել են քրեական գործով անցնելու ռիսկի տակ: Դրանց թվում` ԲՀԿ ղեկավարի ընտանիքին պատկանող ”Արարատցեմենտ” գործարանը: Ստուգումների այս գործընթացը հասարակական ակտիվ քննարկան առիթ չէր դառնա, եթե այդ գործով չանցնեին քաղաքական գործընթացի վրա ակտիվ ազդեցություն ունեցող անձանց պատկանող ձեռնարկություններ: ”Արարատցեմենտից” բացի, […]

Ընտրություններն անօրինական են, ես չեմ մասնակցելու. Յանուկովիչ /վիդեո ուղիղ/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին ընթացող իր մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, ասել է, որ չի մասնակցելու, քանի որ դրանք անօրինական ընտրություններ են: “Հենց երաշխիքներ ունեցա իմ անվտանգության, անմիջապես կվերադառնամ Ուկրաինա: Ես տեսնում եմ ճգնաժամի կարգավորման եղանակներ, այն համաձայնագիրը, որ կնքել ենք, կարելի է դրանք կատարել. […]

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է իր հրավերով Երևանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին, ով նաև ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է: Կողմերը քննարկել են ստանդարտացման և չափագիտության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության […]

Մեր խորհրդարանում չեն ծեծում` կրակում են

Լրագորղ Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Աշխարհի բոլոր խորհրդարաններում միմյանց ծեծում են ու շատ` շուշուտ: Թուրքիա, Ուկրաինա, Վրաստան: Մերում` չէ: Երբեք չեն ծեծել: Մի հատ հայհոյել են էն օրը խեղճ դաշնակները, մնացել են տակը: Մերում միայն… կրակում են: Ու բոլորի վրա: Այդ թվում եւ` պետության: Տես` հոկտեմբերի 27-ը”:

Ապօրինի դրամահավաքը կանխելու համար Աշոտյանը կարգադրել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել […]

Հանրապետականները չեկան

Այսօր ”Մեդիա կենտրոնը” քննարկում էր կազմակերպել ”Ինչու՞ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը” : Բանավեճին մասնակցում էին  Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ”Իրավունքի եւ ազատության կենտրոն” ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանը:  Սակայն ինչպես նշվեց, նախապես հայտարարվել է, որ քննարկմանը պիտի մասնակցեին ՀՀԿ-ից պատգամավորներ Մկրտիչ Մինասյանն ու Մարգարիտ Եսայանը: Վերջինս […]

”Պարոն Բագրատյան, եթե Դուք մեկ անգամ ևս դառնաք վարչապետ”

”ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ասել է. ”Կարծում եմ` եթե Մարտի մեկը պարզվեր՝ Կիևում Մայդան չէր լինի…”: Զարմանում ես նման մտածողության և տրամաբանության վրա…Ի՞նչ, եթե մեր հարևան Գուգոն կնոջը ծեծելու համար պատժվեց, ապա կողքի շենքի Մկոն չի հարվածելու կնոջը…Այդ տրամաբանությամբ երկրորդ համաշխարհայինից հետո պետք է կռիվներ, կոտորածներ, պատերազմներ չլինեին….Բայց կյանքը լրիվ հակառակը ցույց տվեց: Հետո […]

Ստիպված էի լքել Ուկրաինան. Յանուկովիչն ասուլիս է տալիս /վիդեո ուղիղ/

Քիչ առաջ Դոնի Ռոստովում մեկնարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Յանուկովիչը ասուլիսի ընթացքում ներողություն է խնդրել ուկրաինացիներից: “Ներողություն եմ խնդրում նրա համար, որ իմ ուժերը չբավականացրին կայունությունը պահպանելու համար: Ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ  և իմ մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչն ու նշել, որ եկել է ժամանակն […]

Պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։ Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված