21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

“Եղբայր, թարգի’ր, բառակույտեր շաղ տալով` հեղափոխական չես դառնա”

Ոստիկանության Երևան քաղաքաքի ծառայության վարչության պետ Կարեն Մովսիսյանը այսօր իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի զարգացումներին: Նա գրել է. “Մարդ կա իր ֆեյսբուքյան էջում գրում է. “Զոհերի թիվը բազմապատկվելու է: Արդեն մարտական զենք օգտագործելու համար պաշտոնական հրաման տվեցին Ուկրաինայում: Աստված ձեզ պահապան, չնահանջե’ք”: Դե արի ու այս դատողության հետ համակերպվի: Եղբայր, հիմա […]

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է […]

Քաղաքում մարդագայլ է հայտնվել. մարդիկ վախենում են տնից դուրս գալ /վիդեո/

Բրազիլիայի Սան-Գոնսալո դե Կամպոս քաղաքում գայլի գլխով մարդագայլ է հայտնվել: Այդպես, համենայն դեպս, կարծում են քաղաքի բնակիչները, ովքեր պնդում են, որ իրենց հաջողվել է նկարահանել տարօրինակ արարածին: Քաղաքացիներից մեկն ասել է, որ դեմ-դիմաց հայտնվել է այդ արարածի հետ, եւ վերջինը փորձել է հարձակվել իր վրա, սակայն տղամարդուն հաջողվել է փախչել ու ոստիկանություն դիմել, տեղեկացնում է […]

Հիանալի ելույթից հետո Սոտնիկովան ավելի ճանաչված դարձավ ընկած Լիպնիցկայայից

Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մրցաշարի կարճ ծրագրում 17-ամյա Ադելինա Սոտնիկովայի ելույթը ճանաչվեց երկրորդը: Դա այն դեպքում, որ արդեն հանրահայտ 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան ընկավ իր ելույթի ժամանակ եւ հանգրվանեց հինգերորդ հորիզոնականում: Սոտնիկովայի հիանալի ելույթը եւ Լիպնիցկայայի ընկնելը դարձել են ինտերնետի հիթը: Լիպնիցկայան դեռ հավակնում է ոսկե մեդալներին:  Առաջին հորզիոնականում առաջին ելույթներից հետո կորեուհի Յունա Կիմն է: […]

՛՛Կարֆուր՛՛-ի բացումը նախատեսված է աշնանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել ՛՛Սլավմեդ՛՛ բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել ՛՛Սլավմեդ՛՛-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին: Բժշկական այս կենտրոնում Նախագահին […]

ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ն այս հարցում կհամագործակցեն իշխանության հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ԲՀԿ-խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ-ի առաջարկները ընդունվել են և իրենց խմբակցությունը կմասնակցի հանձնաժողովի  աշխատանքներին: ՛՛Մեզ համար կարևոր է, որ ընդունվի այս հանձնաժողովի ստեղծման աշխատանքների նախագիծը, իհարկե իշխանությունը շատ վատ արեց, որ մեր առաջարկը մերժեց, բայց եթե իրենք բերեցին նախագիծ, որտեղ մեր […]

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է , որ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը կայանալիք համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Պայքարը կշարունակվի, բայց ոչ Րաֆֆու առաջնորդությամբ

՛՛Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, իր համակիրների հետ ունեցած հավաքում, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՛՛պայքարը դեռ շարունակվում է, և ստեղծված ճգնաժամից կարող է փրկել միայն ՛՛համազգային կոնսոլիդացիա՛՛»: ՛՛Համազգային կոնսոլիդացիայի՛՛ մասին վերջին շրջանում բավականին ակտիվ խոսում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն ամբողջական պայքարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը նախագահական ընտրություններից մեկ տարի անց, […]

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: Այնուհետև Հայաստանի ազգային մրցունակության […]

Տղամարդը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան դստերը

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է Տաջիկստանի 24-ամյա մի քաղաքացի, ով մեղադրվում է 1 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ: Քննությունը պարզել է, որ ազամատ Աբդուսամատովիչը, ով երեխայի կենսաբանական հայրն է, երեխային բազմիցս դաժան ծեծի է ենթարկել: Այժմ տղամարդը ձերբակալված է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ