22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

ՀՊՃՀ-ում դասեր չկա՞ն

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն երկու օր է, դասեր չկան: Henaran.am-ի խմբագրություն զանգահարած ուսանողները պատմեցին, որ երկու օր ջեռուցում չի եղել, և այդ պատճառով էլ բուհ-ից իրենց հորդորել են գնալ տուն:  Մեզ հետ զրույցում, սակայն, բուհ-ից ասացին, որ նման բան չկա: Անձը, ով հրաժարվեց իր անունը տալ, սակայն ներկայացավ որպես տնօրեն, ասաց. ”Մեր ջեռուցման համակարգը մենք […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ­-ն առաջարկ կստանա` առավել շահավետ պայմաններով

”ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ պրոցեսներն այդքան էլ նախընտրելի ճանապարհով չեն ընթանում, Եվրամիությունում ակտիվ քննարկման մեջ դրվեցին Արևելյան գործընկերության ծրագրում նոր մոտեցումների, փոփոխությունների հարցը: Եթե նույնիսկ Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքը տապալում չհամարենք, ապա, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ գրանցված արդյունքը առնվազն հիասթափության հանգեցրեց: Ստեղծված իրավիճակում, գործելու առանձնապես շատ տաբերակ ԵՄ­-ն չուներ. […]

Գազի հետ ազո՞տ են խառնել

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ “Գազպրոմ-Արմենիայի”, եթե իրենց կասկածները առարկայորեն ապացուցվեն: Շարժումը պարզել է, որ “Գազպրոմ-Արմենիա”-ում նվազեցնում են սպառողներին տրամադրվող գազի կալորիականությունը: Տեղեկատվությունը տրամադրել է ընկերության աշխատակիցներից մեկը, սակայն նրա անունը հասկանալի պատճառով չեն տալիս: Այդ աշխատակիցը պատմել է, որ ընկերությունում արգելվում է մտնել  լաբորատորիա ւ եւ գազի […]

Տիմոշենկոն եւ Յանուկովիչը գաղտնի բանակցե՞լ են

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ, այցելել է Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուեւը եւ նրանք բանակցել են, գրում է Lenta.ru-ն: Ուկրաինական զլմ-ների տվյալներով` գաղտնի բանակցության թեման է եղել ստեղծված ճգնաժամից ելքի որոնումը  եւ խորհրդարանում ընդդիմադիր ու իշխող կուսակցությունների ջանքերի հնարավոր միավորումը: Նշենք, որ Տիմոշենկոն սատարում է Եվրամայդանի ներկայացուցիչներին եւ […]

Մխիթարյանը Goal.com-ի խորհրդանշական հավաքականում

Goal.com հանրահայտ կայքը կազմել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընգրկվել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Նա դուբլի հեղինակ էր դարձել շաբաթ օրը կայացած ”Վերդերի” դեմ խաղում: Տուրի խորհրդանշական հավաքական. Ռենե Ադլեր-”Համբուրգ”, Սեբաստիան Յանգ-”Ֆրանկֆուրտ”, Օմեր Տոպրակ-”Բայեր”, Սիդ Կոլաշինակ-”Շալկե”, Անդրե Հան-”Աուգսբուրգ”, Սոն Հանգ Մին-“Բայեր”, Յոհանես Ֆլում-”Ֆրանկֆուրտ”, Հենրիխ Մխիթարյան-”Բորուսիա”, Ջեֆերսոն Ֆարֆան-”Շալկե”, […]

Շառից հեռո՞ւ

Փետրվարի 15-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը: Այն ըստ որոշ վերլուծաբանների՝ քաղաքական դաշտում որեւէ էական փոփոխություն չի բերի. հերթական համագումար կլինի, հերթապահ բհկ-ական բառապաշարով եւ ելույթներով: Կարեւորն արդեն կուսակցության նախագահն ասել է՝ ընդդիմություն չեն կարող դառնալ: Համագումարն արտասովոր կարող է դառնալ այլ առումով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ համագումարը կարող է փակ լինել լուսաբանման համար: Ինչ է թաքցնում […]

Այսօր Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է

 Այսօր լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է:  Ալբերտ Վաղարշակի Ազարյան ծնվել է 1929, փետրվարի 11-ին: Նա հայ մարմնամարզիկ է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձակն օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես […]

”Հո չեմ ստում՛՛. Էլբակյանը՝ թատրոնից եւ ռեկտորի պաշտոնից

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը չի նշանակվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Էլբակյանը` հերքելով այսօր տարածված լուրերը, թե ինքն արդեն նշանակվել է ռեկտոր: ”Չէ, չեմ նշանակվել, դրա մասին խոսք ու զրույց չի եղել, չի էլ լինելու` իմ կարծիքով: Զարմանում եմ, որ այդ լուրերը տարածվում են, հենց նոր […]

Ինքնակառավարվողի կարգավիճակ կստանան կոնկրետ քաղաքներ

Օրերս Վրաստանի խորհրդարանը ընդունեց “ինքնակառավարման կոդեքս”, ըստ որի` տարբեր շրջանների քաղաքապետեր ընտրվելու են ուղղակիորեն: Նախկինում այս օրենքով ենթադրվում էր, որ նման իրավունք կստանան այն քաղաքները, որոնք կունենան առնվազն 15.000 բնակչություն, սակայն այս օրինագիծը քննադատության արժանացավ երկրի ընդդիմության եւ Վրաց Պատրիարք Իլյա 2-րդի կողմից ու ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Այժմ ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակ կստանան ոչ թե այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ