21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ապահարզան պետք է լինի. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

՛՛Մենք այս զարգացումից հետ մնացած մարդիկ ենք, մեր հարևան Վրաստանն այս ճանապարհով է ընթանում, մենք նախընտրեցինք քարքարոտ ճանպարհը, որտեղ խորդուբորդներն էլ են շատ, մշակված չի, որտեղ ոտ կոտրելու հնարավորությունն էլ ավելի մեծ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Եվրոպական փաթեթը ՀՀ-ի համար նոր շանս է Եվրամիության կողմից: […]

Կկայանա բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Փետրվարի 25-ից  մարտի 2-ը ՛՛Դինամո՛՛  մարզադահլիճում կկայանա բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը, որտեղ ուժերը կչափեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի մարզիկներ: Հայաստանի առաջնությունում պայքարը կընթանա տասը քաշային կարգերում՝ 49կգ, 52կգ,56կգ,60կգ,64կգ,69կգ,75կգ,81կգ,91կգ և +91կգ: Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նորանշանակ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կնախապատրաստվի առաջիկա կարևորագույն ստուգատեսներին: Ավելի ուշ՝ փետրվարի 5-ից 10-ը, կկայանա բռնցքամարտի Հայաստանի […]

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:  Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է […]

1.5 մլն մարդ դեմ է Սոտնիկովային ոսկե մեդալ շնորհելուն. մարզուհին պարզաբանում է

Ինչպես հայտնել էինք, ռուս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան երեկ հաղթել էր կանանց անհատական մրցումներում եւ նվաճել ոսկե մեդալ: Դա մեծ դժգոհություն է առաջ բերել Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Ամերիկյան Change.org կայքը բաց նամակ է տեղադրել, որով պահանջում է վերանայել մրցման արդյունքները: Ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել է 1.5 միլիոն մարդ: “Այդ անարդարությունը երեւաց բոլորին բացի Ռուսաստանից: […]

Շոկոլադի թանգարաններ, որոնց մասին արժե իմանալ /վիդեո/

Շոկոլադի թանգարաններ կան Իսպանիայում /Բարսելոնա/, Պրահայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում /Մոսկվա/, Գերմանիայում /Քյոլն, Բելգիա/, Շվեյցարիայում: Շատերը կարող են մտածել, որ նման թանգարանում միայն շոկոլադի տարատեսակներ կարող են ցուցադրվել, սակայն այդպես չէ:  Թանգարանային ցուցադրության նյութը ավելի հաճախ շոկոլադից պատրաստված առարկաներն են` եկեղեցիները, խանութները, բնակելի տները, կենդանիները, նույնիսկ մարդիկ: Ճիշտ է, սրանք չափերով մեծ չեն, բայց համեղ են և բնականին մոտ: 2009 թվականից […]

Վանաձորի քաղաքապետարանը պարզաբանում է

Վանաձորի քաղաքապետարանը պարզաբանում է համայնքային բյուջեի հետ կապված լուրը: ՛՛Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:  Տվյալ դեպքում դատարանը 05.10.2011թ. դատական ակտ կայացնելով խախտել է Վանաձոր համայնքի ավագանու իրավունքները` նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով:  Դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթով ԴԱՀԿ ապահովող ծառայության  30.01.2014թ. որոշումներով […]

3 տարեկան աղջիկն աշխարհի ամենախելացի մարդկանց ցանկում է /ֆոտո/

Միջազգային “Մենսա” կազմակերպությունը, ով միավորում է աշխարհի ամենախելացի մարդկանց, այդ ցանկին է դասել նաեւ ամերիկացի 3-ամյա Ալեքսիս Մարտինին: Թեստերը ցույց են տալիս, որ աղջկա ինտելեկտի գործակիցը 160 բալ է կազմում, այն դեպքում, երբ միջին գործակիցը 100 է լինում: Աղջկա հարյրը լրագրողներին պատմել է, որ 3-ամյա Ալեքսիսը կարողանում է կարդալ 5-րդ դասարանցու մակարդակով, անգիր գիտի ԱՄՆ-ի […]

՛՛Վարչապետը շանտաժ է անում՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի ելույթին: ՛՛Այսօր փետրվարի 21-ին կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե կենսաթոշակների հարցը մենք ո՞նց ենք լուծելու, եթե երկիրը ծերացող է։ Սա ցինիկ սուտ է։ Փորձում է հասարակությունը խաբելով “փրկել” այս անիմաստ կուտակայինը և իրեն։ Ի՞նչու է սուտ։Առաջին, […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված արարողությանը

Փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին։ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ զետեղեց հուշահամալիրում և հանդես եկավ ելույթով։ Արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ծաղկեպսակ զետեղեց Հայաստանի Հանրապետության անունից։ Արարողությանն ընթերցվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ