06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կանանց առողջության պահպանման միամսյակ. Մեկ շաբաթում դիմել է 5982 կին

ՀՀ առողջապահության նախարարի  հրամանովՄայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում  Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում դիմել է 5982 կին։

Երևանի պոլիկլինիկաներդիմած 3786 կանանցից  2507-ին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 2066-ը ենթարկվել է առաջնակի զննմանմանկաբարձ-գինեկոլոգի կողմից, 1853 կին հետազոտվել է, 749-ին նշանակվել է բուժում, 652-ն ուղեգրվել է մասնագիտացված բժշկական կենտրոն:

Միամսյակի ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում բուժօգնություն է ցուցաբերվել 688 կնոջ։ Նրանցից մասնագիտացված խորհրդատվություն է տրամադրվել 289-ին, հետազոտվել է 373-ը, 52 կին ստացել է կոնսերվատիվ բուժում, 84-ը վիրահատվել է(հիմնականում` գինեկոլոգիական, ուռուցքաբանականև աչքի հիվանդությունների կապակցությամբ):

Միամսյակի շրջանակներում նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաներըմարտի 10-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպվել 4 մարզում։

Կոտայքի մարզի բժշկական կազմակերպություններ է դիմել  1011 կին, որից մասնագիտացված խորհրդատվություն է տրամադրվել 738-ին, 818-ը ենթարկվել է առաջնային զննման, 711-ը բուժօգնություն է ստացել մարզի բժշկական կազմակերպություններում, իսկ 243 կին ուղեգրվել է Երևանի բժշկական կազմակերպություններ:

Արմավիրի մարզում բուժօգնություն (խորհրդատվություն, հետազոտություններ և բուժում) է ցուցաբերվել 456 կնոջ, որից 321-ը` նեղ մասնագիտական, 115-ը` մանկաբարձա-գինեկոլոգիական։ Երևան է ուղեգրվել 62 կին, որից 20-ը` ակնաբուժական վիրահատությունների, 22-ը՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության, 8-ը` դժվարամատչելի հետազոտությունների և 12-ը` մասնագիտացված բուժօգնության համար:

Երևանից գործուղված մասնագետները Սյունիքի մարզում 555 կնոջ մասնագիտացված բուժօգնություն ենցուցաբերել տեղում, 15 կին ուղեգրվել է Երևան, որից 5-ը`վիրահատական բուժօգնության, 10-ը՝ հետազոտությունների համար:

Վայոց ձորում զննվել է 174 կին, որից 30-ը` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից։ Բուժօգնությունը և հետազոտությունները կազմակերպվում են տեղում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ