17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

ՊՆ-ն հրապարակել է երեկ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զիծառայողների անունները

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: […]

Նիկոլի մարդիկ նստած են Արցախում և զբաղեցնում են պաշտոններ. Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա անդրադարձել է խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործուղվում Արցախ՝ նոր ցավոտ որոշումների պատրաստելու արցախահայությանը: «Ես ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին և նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետև այդ պատվիրատուները վաղուց այլևս քաղաքական դիակներ […]

Խոակին Կապառոսը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում […]

«Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ նախորդ իշխանությունները կարողանում էին նույնիսկ վարկով ՌԴ–ից զենք բերել, իսկ սրանք գումարը վճարել են, իսկ զենքը չկա»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձախողելով «խաղաղության դարաշրջանը»՝ իշխանությունը վերջապես որոշել է ավելացնել պաշտպանական ծախսերը, բայց արդյո՞ք դա կլուծի արդյունավետության խնդիրը։ Այսօր կառավարության նիստում ներկայացվեց 2023թ-ի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել պաշտպանական ծախսերը՝ պաշտպանության նախարարությանը տրամադրել 505,797.4 մլն դրամ։ Ինչ խոսք, սա ուշացված, բայց Հայաստանի անվտանգային մարտահրավերներից բխող քայլ է, որը պետք […]

Կանցկացվեն պլանային վարժական հավաքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

«ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանեց «իրենց գրկում»»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։ Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է… այսինքն՝ իզմեր չունենալը։ Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։ Հիմա հարց. Եթե այդպես […]

«Դա «բարեփոխում» է միայն իր և իր թուրքական պապաների համար». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ. «ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել»: Ստում է։ Ինչպես միշտ՝ լկտիաբար։ Դա «բարեփոխում» է միայն իր և իր թուրքական պապաների համար, որոնց պետք է առանց բանակի ու ընդհանրապես առանց հայերի Հայաստան, որը կվերանվանեն «Ավելի արևելյան Անատոլիայի» կամ «Արևմտյան Ադրբեջանի»։ Եթե Նիկոլի վերջին 4+ տարվա բոլոր ստերը շարել […]

Նաիրի Հոխիկյանին հեռացրել են ԵՊՀ-ից

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։ Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով։ Մի քանի տարի առաջ ֆակուլտետի դեկանը ինձ հրավիրել է դասավանդել Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ […]

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: ԹԵՄԱ՝ սահմանային լարվածություն. ՀՀ տարածքում թշնամու կողմից հրահրվող ռազմական գործողությունների սպառնալիքը. Վեհափառի հետ հանդիպումից հետո ՀՀ երեք նախագահի արձագանքը՝ առաջին նախագահի հարցազրույցը,   երկրորդ նախագահի ասուլիսը և երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձը. աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությունը տարածաշրջանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ