Անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից. Սերգեյ Կոպիրկին
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողի […]





































