26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից և Հայաստանից. Սերգեյ Կոպիրկին

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող քայլերի մեծ մասը հայտնի է հանրությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Լրագրողի դիտարկմանը, որ այդ քայլերի մեծամասնությունը անհայտ են հասարակությանը և հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիքի ֆոնին ժամանակը չէ՞ բարձրաձայնելու այդ քայլերը և նշելու, թե կոնկրետ ի՞նչ է ձեռնարկում Ռուսաստանը, Կոպիրկինը պատասխանեց, որ շատ բան հայտնի է, թե ինչ է ձեռնարկվում Ռուսաստանի կողմից, որովհետև աշխատում է լավ հայտնի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա:

Դա, փաստացի, առաջ քաշած խնդիրներ են, որոնց լուծման դեպքում բոլոր կողմերի կարծիքով կլինի խաղաղություն և զարգացում: Մենք այդ ձևաչափերը գնահատում ենք, մենք մեծ կարևորություն ենք տալիս դրանց՝ չնայած խնդիրներին և մարտահրավերներին: Մենք ելնում ենք նրանից, որ դա բոլոր կողմերի շահերից է բխում: Եվ հայկական կողմից, և ադրբեջանական կողմից քաղաքական կամք կա: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափերով»,- ասաց Կոպիրկինը:

ՌԴ դեսպանը հիշեցրեց նաև Ռուսաստանի ներկայությունը սահմանի «խնդրահարույց» շրջաններում:

«Մեր զինվորականները, մեր խաղաղապահները, մեր սահմանապահները երկու կողմերի հետ գտնվում են կապի մեջ: Նրանք այստեղ աշխատում են և գործում են, և դա ևս կարևոր գործոն է կայունության ապահովման և հետագա էսկալացիան զսպելու համար: Միշտ ընթանում են քաղաքական երկխոսություններ և երկկողմ ձևաչափերով, և եռակողմ ձևաչափով: Կան պարբերական շփումներ, նաև բարձր մակարդակում: Այսինք՝ դրանք համալիր քայլեր են և միջոցներ, որոնք ուղղված են նրան, որպեսզի իրավիճակը իսկապես չվատանա և , ի վերջո, առաջընթաց լինի անհրաժեշտ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ», – նշեց Կոպիրկինը:

Կոպիրկինը հավելեց, որ անհիմն են շահարկումները, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից ու Հայաստանից: «Պաշտոնապես և հստակ հայտարարում եմ, որ դա ավելին է, քան սպեկուլյացիան», – ասաց դեսպանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ