06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո

Ընթացիկ տարվա հունվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր՝ «Անհնար է Քրիստոսի մասնատումը»: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահի պարտականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով, էկումենիկ աղոթքին մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների […]

Թբիլիսիում աջակցում են “Եվրամայդանի” մասնակիցներին /ֆոտո/

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին “Ավտոմայդան” ակցիա է անցկացվել, որի նպատակն է եղել աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին, գրում է apsny.ge-ն:  Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ զարդարված ուկրաինական եւ վրացական դրոշներով, որոնք անցել են Թբիլիսիի փողոցներով։ Ակցիային մասնակցել են նաեւ ուկրաինացիներ, որոնք ապրում են Վրաստանում։

Հայոց բանակի կազմավորման տարեդարձը համայն հայության տոնն է

Մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում, կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմներով:       Երկրապահ-կամավորականության մարտնչող ոգուց եւ հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք  մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր հարազատ զավակին, նրա […]

Ցած է նետվել Կիևյան կամրջից

Այսօր՝ հունվարի ժամը 09:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանություն,ըստ որի մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:  Կատարվածը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:  Այս պահին պարզ է միայն , որ ինքնասպանություն գործածը տղամարդ է: Նա մոտավորապես  60-65 տարեկան է եղել: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական […]

Ֆրանսուա Օլանդն այսօր կմեկնի Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կմեկնի Թուրքիա։ Սա երկրի ղեկավարի մակարդակով Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա` 22 տարի ընդմիջումից հետո: Նախատեսվում է Օլանդի հանդիպումները Նախագահ Գյուլի եւ վարչապետ էրդողանի հետ: Ակնկալվում է, որ կքննարկվեն Սիրիայի, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցերը:

Հանդիպել են տեղի հայկական համայնքի հետ

2014 թ. հունվարի 25-ին Հայկական վերածնունդ շարժման Մոսկվայի մասնաճյուղը կազմակերպել էր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հանդիպում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Ենիգոմշյանը և Վ.Ավետիսյանը մոսկվաբնակ մեր հայրենակիցներին ներկայացրել են հայկական պետականության ճգնաժամի, աղետալի չափերի հասնող արտագաղթի, ինքնիշխանության վերջին մասնաբաժինները օտարին հանձնելու և Արցախին սպառնացող վտանգի հետևանքով առաջացած օրհասական […]

Սպանվել է կայարանցի Թևոսիկի եղբայրը

Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի  Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը: Նախնական տեղեկության համաձայն Արամի անհայտ անձը կրակել է Արթուր Սաֆարյանի ուղղությամբ: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց:  Հիշեցնենք, որ հայտնի Թևոսիկը երկամսյա կալանքի տակ է  և գտնվում է  “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում:

Նախագահը նույնպես խոսում է` պատժիչ գործողությունների մասին. Որքա՞ն է պատերազմի հավանականությունը/վիդեո/

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը այսօր “Հենարան”  ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից դրսևորվող դիվերսիոն գործողությունները անմիջականորեն կապված  են բանակցային գործընթացին: Քաղաքագետի խոսքերով` ադրբեջանցիները պարզապես ցանկանում են խեղաթյուրել այդ բանակցային գործընթացը.”Եթե մենք վերցնենք այն ֆոնը, որի վրա տեղի են ունեցել նախարարների հանդիպումը, ապա հանդիպման օրը Ադրբեջանի կողմից ակտիվորեն տարածվում էր տեղեկատվություն այն […]

Հայտնի են “Գրեմմիի” մրցանակակիրները /ֆոտոշարք/

Լոս Անջելեսի “Սթեփլզ” համալիրում 56-րդ անգամ կայացավ “Գրեմմի” ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: 2013-ի լավագույն երգ է ճանաչվել Royals երգը՝ 17-ամյա Լորդի կատարմամբ, գրում է “Ինտերֆաքսը”: Լավագույն ռոք ալբոմը` Celebration Day, Լեդ Զեփելին: Լավագույն երաժշտական ֆիլմ է ճանարվել  Live Kisses-ը` Փոլ Մաքարթնի, լավագույն R&B ոճի երգը Ջասթին Թիմբերլեյքի  Pusher Love Girl-ը: Լավագույն R&B ալբոմի համար “Գրեմմի” է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ